Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Հայաստանի նորընտիր խոսնակին 8 հունիսի 2006 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովը շնորհավորել է Տիգրան Թորոսյանին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել: Ասադովի ուղերձն ընթերցվել է այսօր Երեւանում` Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի 27-րդ լիագումար նստաշրջանի փակման ժամանակ, ՍՏՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւի կողմից:Այսօր ՍՏՀԿ ԽՎ նախագահությունը Հայաստանից անցավ Ադրբեջանին. Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանն Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ասաֆ Հաջիեւին փոխանցեց նախագահության խորհրդանիշը` փայտե մուրճը: ՍՏՀԿ ԽՎ հաջորդ լիագումար նստաշրջանը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 22-23-ին, եւ հայկական կողմը դրան մասնակցելու հրավեր է ստացել Ադրբեջանից, հայտնում է Մեդիամաքսը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |