Բանակայինների ըմբշամարտի ԱԱ. Հայ մարզիկները ևս 2 ոսկի և 3 բրոնզ են նվաճել 6 հոկտեմբերի 2014 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Նյու Ջերսի քաղաքում ընթացող բանակայինների ըմբշամարտի 29-րդ աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի մրցաշարի 1-ին օրը մրցագորգ ելած Հայաստանի բոլոր 4 ըմբիշն էլ զբաղեցրել է մրցանակային տեղ: Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ ելույթ ունեցած ըմբիշներից երկուսը` Գևորգ Սահակյանը (66 կգ) և Կարապատ Չալյանը (75 կգ), հաղթանակով են ավարտել իրենց անցկացրած բոլոր գոտեմարտերն ու թիմային 15-ական միավոր պարգևելով Հայաստանի հավաքականին՝ արժանացել ոսկե մեդալների: Ամերիկյան Նյու Ջերսի քաղաքում շարունակվում է ըմբշամարտի բանակայինների աշխարհի 29-րդ առաջնությունը, որին 24 երկրից 200 ըմբիշ է մասնակցում: 66 կգ քաշային Գևորգ Սահակյանը, որը նախորդ տարի այս մրցաշարում դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, այս անգամ բարելավել է իր ցուցանիշն ու «արծաթը» փոխարինել «ոսկիով»: Գևորգն առանց մեծ դժվարության նախնական փուլերում բացահայտ առավելությամբ հաղթանակներ է տոնել մոնղոլացի Բյամբարոջի ու եգիպտոսցի Սայեդ Սայեդի նկատմամբ: Ապա կիսաեզրափակչում 5:1 հաշվով պարտության է մատնել գերմանացի Դենիզ Մենեկսին: Իսկ եզրափակչում Սահակյանից ընդամենը 1 րոպե 34 վայրկյան է պահանջվել՝ գետնելու ու մաքուր հաղթանակ տոնելու ամերիկացի Բրիք Սադորիսի նկատմամբ: 2013 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն, գյումրեցի Կարապետ Չալյանն էլ իրեն հավասարը չի ունեցել 75 կգ քաշայինների մրցապայքարում: Նա վիճակահանության արդյունքներով պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 8:1 հաշվով հաղթել է Անգոլայի ներկայացուցիչ Աբդեկրիմ Ուակալին, իսկ կիսաեզրափակչում էլ 8:0 հաշվով առավելության հասել լիտվացի Վալդեմարաս Վենսկայտիսի նկատմամբ: Ամերիկացի Ջոն Անդերսոնի հետ եզրափակիչ գոտերմարտն ընթացել է չափազանց լարված ու դիտարժան պայքարում, սակայն Կարապետին հաջողվել է 4:3 հաշվով հաթել ու հռչակվել բանակայինների աշխարհի չեմպիոն: Ելույթներն ավարտել են նաև 59 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանն ու 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը: Նրանք բավարարվել են բրոնզե մեդալով ու թիմային 8-ական միավոր բերել ՀՀ ընտրանուն: Կիրակոսյանը քառորդ եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել Անգոլայի պատվիրակ Բիլել Բենբրիհիի նկատամբ, սակայն կիսաեզրափակչում զիջել աշխարհի ապագա փոխչեմպիոն, հնդիկ Գաուրավ Շարմային: Ռոբերտը գերազանց է անցկացրել 3-րդ տեղի համար մենամարտն ու 8:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնելով բրազիացի Դիեգո Ռոմանելիի նկատմամբ՝ արժանացել բրոնզե մեդալի: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Եգիպտոսի ներկայացուցիչ Հայթամ Ահմեդը: Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, գյումրեցի Արթուր Ալեքսանյանի ավագ եղբայրը՝ Ռաֆայել Ալեքսանյանը, բրոնզե մեդալի է արժանացել 71 կգ քաշայինների մրցավեճում: Նա քառորդ եզրափակչում զիջել է աշխարհի ապագա չեմպիոն, Ուկրաինան ներկայացնող Նիկոլայ Սավչենկոյին (0:10), սակայն 3-րդ տեղի համար գոտեմարտում 6:1 հաշվով հաղթանակ տանելով գերմանացի Բենջամին Հոֆմանի նկատմամբ՝ նույնպես արժանացել է բրոնզե պարգևի: Առաջնության վերջին օրը մրցագորգ կելնեն ու մեդալներ կխաղարկվեն 80, 85, 98 և 130 կգ քաշային կարգի ըմբիշները: Նրանց պայքարին մասնակցողների թվում կլինի նաև 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Մրցաշարի 2-րդ օրը ազատ ոճի ըմբիշների պայքարում հաջող է հանդես եկել նաև 97 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Վիկտոր Կազիշվիլին, որը կրկնելով 2013 թվականի իր հաջողությունը՝ կրկին արժանցել է բրոնզե մեդալի ու թիմային 12 միավոր պարգևել Հայաստանի ընտրանուն: Վիկտորը 1/8-րդ փուլում 6:4 հաշվով առավելության է հասել Մոնղոլիայի պատվիրակ Լխագվասուրենի, ապա քառորդ եզրափակչում 12:2 հաշվով ամերիկացի Ջեկ Ջենսենի նկատամամբ ու մտել կիսաեզրափակիչ: Այստեղ նա անհաջողության է մատնվել աշխարհի ապագա չեմպիոն գերմանացի Վիլիամ Հարթի հետ գոտեմարտում՝ պարտվելով 0:10 հաշվով: Սակայն 3-րդ տեղի համար մենամարտում ընդամենը 1 րոպե 14 վայրկյանում մաքուր հաղթանակ է տոնել Անգոլայի ներկայացուցիչ Ֆայսալ Սայդանի նկատմամբ ու նվաճել բրոնզե մեդալը: Ազատ ոճայինների գերծանր՝ 125 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Մովսես Ադամյանը գրավել է 5-րդ տեղն և թիմային 6 միավոր բերել մարզաձևի Հայաստանի հավաքականին: Մովսեսը 3-րդ տեղի համար լեհաստանցի ըմբիշ Ռոդոսլավ Բարանի հետ գոտեմարտին վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել, այդ պատճառով էլ բավարավել է 5-րդ տեղով: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել գերմանացի Յոհանես Կեսելը: 74 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսին է արժանացել ղազախստանցի Գալիմժան Ուսերբաևը, իսկ 86-ում՝ մոնղոլ Ուիթումեն Օրգոդոլը: Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում մեկնարկել է ազատ ոճի բանակային ըմբիշների աշխարհի 29-րդ առաջնությունը: Մրցաշարի 1-ին օրը մեդալներ էին խաղարկվում տղամարդկանց 57, 61, 65 և 70 կգ քաշային կարգերում: Ստուգատեսին Հայաստանը ներկայացնում է ազատ ոճի 3 ըմբիշ, որոնցից երկուսը մրցագորգ է ելել հենց առաջին օրը: Հաջող է հանդես եկել 65 կգ քաշային Նարեկ Սանոյանը, որը վստահ ելույթների շնորհիվ հասել է եզրափակիչ ու միայն գլխավոր գոտեմարտում զիջելով մրցակցին՝ դարձել բանակայինների աշխարհի փոխչեմպիոն և Հայաստանի ընտրանուն հաշվարկային 15 միավոր պարգևել: Նարեկը վիճակահանության արդյունքներով 1/8-րդ փուլում ազատ էր, ուստի պայքարը սկսել է քառորդ եզրափակչից: Նա նախ 4 րոպե 32 վայրկյանում մաքուր հաղթանակ է տոնել ղազախստանցի Ազամատ Շաղափուլի նկատմամբ, ապա կիսաեզրափակչում 4:1 հաշվով պարտության մատնել ամերիկացի Ջամել Ջեկսոնին ու մտել եզրափակիչ: Այսօր` հոկտեմբերի 4-ին վաղ առավոտյան կայացած եզրափակչում Սանոյանը համառ պայքարում 6:8 հաշվով զիջել է Ուկրաինայի պատվիրակ Եվգենի Խավիլովին և բավարարվել արծաթե մեդալով, որը ևս մեծ նվաճում է երիտասարդ ըմբիշի համար: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |