ԴիջիԹեքի առօրյա ռոբոտները. Հայաստանի 60 դպրոցում գործում է ռոբոտատեխնիկայի խմբակ 6 հոկտեմբերի 2014 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-5-ը «ԴիջիԹեք» 2014 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում կայացել է «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որին մասնակցել են դպրոցներում ստեղծված ինժեներական խմբակների սաներ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ 2012-ից դպրոցներում բացվել են ռոբոտաշինության խմբակներ, որոնց տրամադրվել են հատուկ այդ նպատակով նախագծված ռոբոտ-կոնստրուկտորներ։ Ռոբոտ-կոնստրուկտորի ստեղծման և, ընդհանրապես, Հայաստանում ռոբոտատեխնիկայի զարգացման և աջակցման ծրագրի կյանքի կոչման նպատակով` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է ավելի քան 73 մլն դրամ։ ԴիջիԹեք-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը: Ռոբոտատեխնիկայի խմբակներն արդեն գործում են 60 դպրոցում: Դրանցից 50-ը ստեղծվել են մարզերում: «Ռոբոտներն առօրյայում» փառատոնի ընթացքում ցուցադրվել են ինժեներական խմբակների սաների պատրաստած`տարբեր առաջադրանքներ կատարող ռոբոտները։ Այս տարի, ի թիվս այլ միջոցառումների, անցկացվել է նաև էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչությունն է և թափոնների վերամշակման խնդրի վրա հանրային ուշադրությունը սևեռելը։ Ցուցահանդեսում ցուցադրվել են նաև անօդաչու թռչող սարքեր։ «Ռոբոտներն առօրյայում» փառատոնն իր երիտասարդ այցելուներին օգնում է մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ինչպես այս փառատոնը, ռոբոտաշինության բազմաթիվ այլ մրցույթներ ևս կյանքի են կոչվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։ Կրթական ծրագրերին նոր որակ հաղորդելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձգտումն արդարացված է և շոշափելի արդյունք ունի. ԻՏՁՄ ուսումնասիրությունների արդյունքներով՝ ռոբոտաշինության խմբակները զգալիորեն նպաստում են ռոբոտատեխնիկայով զբաղվող աշակերտների առաջադիմությանը։ Դպրոցական տարիքում ստացած գիտելիքները հատկապես մնայուն են: «Ռոբոտաշինությունը մեր երկրի մրցունակության ամրապնդման հիմնական ուղղություններից մեկն է: Հայաստանն ունի մտավոր հսկայական ներուժ, որն անհրաժեշտ է օգտագործել երկրի հեռանկարային զարգացման գործում: Այս փառատոնը ռոբոտաշինությամբ հետաքրքրված սովորողների շրջանում խթանում է բացահայտելու և նորը ստեղծելու ձգտումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այս փառատոնի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 25 մլն դրամ: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |