«Շրջանառության հարկի մասին» օրենքը կվերանայվի. Տեխնիկական խնդիրներ կան 7 հոկտեմբերի 2014 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարին հանձնարարել է վերանայել «Շրջանառության հարկի մասին» գործող օրենքի որոշ դրույթներն ու օրենքի նոր նախագիծը եռօրյա ժամկետում ներկայացնել Կառավարության քննարկմանն ու ԱԺ: Դրանով գույքագրման պահանջը հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը: Բացի այդ 20-օրյա ժամկետում նախարարը պետք է Կառավարությանը ներկայացնի առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու ու տնտեսվարողների շրջանում անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման վերաբերյալ: Կառավարությունից հայտնում են` բանն այն է, որ ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ: Դրանք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Հոկտեմբերի 1-ին, ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, ըստ որի առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Երևանի տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող առևտրականները դեմ են օրենքի կիրառմանը: Նրանք արդեն մի քանի բողոքի ցույց են կազմակերպել, սպառնում են գործադուլ և անգամ հացադուլ հայտարարել: Զուգահեռ ցույցեր են անցկացվում նաև Գյումրիում: «Շրջանառության հարկի մասին» արդեն իսկ ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիները հոկտեմբերի 6-ին դարձյալ ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում էին վարչապետի պատասխանը՝ հասկանալու, թե օրենքում փոփոխություններ կատարելու հարցում իրենց որ առաջարկներն են ընդունվել: Ըստ ցուցարարների, հանդիպմանը վարչապետը հավաստիացրել է առևտրականներին, որ կարվի ամենը, որպեսզի փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններ չփակվեն և հորդորել՝ այն առաջարկները, որ ավելի վաղ իրեն էին ներկայացվել, քննարկեն նաև Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հոկտեմբերի 2-ին հայտարարել է, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքը փոփոխության չի ենթարկվելու. Կառավարությունը մերժել է ոչ իշխանական ուժերի առաջարկները: Նա հավելել է, որ ոչ իշխանական ուժերի՝ օրենքի վերաբերյալ առաջարկները քննարկելու նպատակով երկու հանդիպում է տեղի ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան և հոկտեմբերի 2-ի առավոտյան, որին մասնակցել են քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներիը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Առաջին հանդիպմանը ներկա է եղել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Օրենքի հետ կապված երեք հիմնական առաջարկ է ներկայացվել՝ առաջին՝ կամավորության տարբերակը՝ ըստ որի՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են վճարել շրջանառության 3,5 % հարկ, վճարեն այդքան, իսկ նրանք, որոնք ցանկանում են վճարել 1% հարկ՝ ներկայացնելով օրենքով պահանջվող համապատասխան թղթերը, վարվեն այդպես: Երկրորդ՝ շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն դրամից դարձնել 150 մլն դրամ: Երրորդ՝ առաջարկվել է առայժմ կասեցնել օրենքի կիրառումը: Սակայն, ըստ Մելքումյանի, կառավարությունը մնացել է իր տեսակետին՝ առաջարկելով մեկ ժամանակավոր լուծում. «Վարչապետի հանձարարականով ֆինանսների նախարարը հրաման է ստորագրել՝ ձեռնպահ մնալ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների անհիմն ստուգումներ իրականացնելուց, բացառությամբ՝ ռիսկային համարվողների»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |