Թուրք նախարար. Twitter-ի արգելափակումը սխալ էր![]() 7 հոկտեմբերի 2014 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԵՄ գծով նախարար Վոլկան Բոզկիրը հայտարարել է, որ Twitter-ն արգելափակելու որոշումը սխալ էր: «Ես կցանկանայի, որ նման որոշում չլիներ: Դա սխալ էր: Այնուամենայնիվ, բոլորն ընդունեցին դա, իսկ հիմա աշխատում ենք հաղթահարել սխալ մոտեցումը, որ ձևավորվել է Թուրքիայում այդ հարցի շուրջ»,-հայտարարել է նա, գրում է Hurriyet-ը: Twitter-ի արգելափակումը Ռեջեփ Էրդողանի ու արտերկրում բնակվող աստվածաբան Ֆեյթուլլահ Գյուլենի դիմակայության հետևանք էր: Գյուլենն աշխարհի ամենաազդեցիկ իսլամական իմամներից մեկն է ժամանակակից աշխարհում, հանդես է գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին և դեմ է երկրի միջամտությանը պատերազմին Սիրիայում, ինչպես նաև հանդես է գալիս քրիստոնյաների, մահմեդականների ու հուդայականների միջև միջկրոնական երկխոսության օգտին: Այդ հայացքները հակասում են Էրդողանի ծրագրերին, որը զգալիորեն սառել է ԵՄ հանդեպ, սատարում է Ասադի դեմ կռվող գրոհայիններին, ձգտում է իսլամականացնել Թուրքիան և սատարում է պաղեստինցիներին: Համարվում է, որ հենց Գյուլենն է նախաձեռնողն այն մեծ քաղաքական ու կոռուպցիոն սկանդալի, որը ցնցեց Թուրքիայի քաղաքական համակարգը «ընտրական» 2014-ին: Այն ժամանակ համացանցում հայտնվեցին բարձրաստիճան թուրք պաշտոնյաների փաստաթղթերն ու հեռախոսազանգերի ձայնագրությունները, որոնք հաստատում էին կոռուպցիայի հսկայական թափը իշխող կուսակցության շարքերում: Մյուսների թվում հանրության սեփականությունը դարձավ նաև Էրդողանի հեռախոսազրույցը որդու հետ, որտեղ նրանք քննարկում էին, թե որտեղ կարելի է թաքցնել տանը պահվող 40 մլն դոլարը: Իշխանությունները փորձեցին կասեցնել կոռուպցիոն սկանդալի քննարկումը սոցցանցերում՝ պահանջելով Twitter-ից հեռացնել նյութի բոլոր հղումները: Մերժում ստանալով Թուրքիայի իշխանությունները արգելափակեցին ծառայությունը: Էրդողանն, որն այն ժամանակ վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարեց, որ Թուրքիայում սոցցանցերն արմատախիլ կարվեն, այդ թվում նաև Twitter-ը, հղում անելով դատարանի համապատասխան որոշման վրա՝ նշելով, որ միջազգային հանրության արձագանքը չի հուզում իր կառավարությանը: Սակայն ապրիլի 3-ին ՍԴ որոշումից 24 ժամ անց, որը արգելափակումը համարեց խոսքի ազատության խախտում, ծառայությունը նորից հասանելի դարձավ: Էրդողանը հայտարարեց, որ ընդունում է որոշումը, սակայն չի հարգում այն: «Կան ստորին ատյանների դատարանների որոշումները Twitter-ում խախտումների մասին, բայց դուք ուշադրություն չեք դարձնում դրանց: Պաշտպանելով ամերիկյան ընկերությունը՝ դատարանը հետին պլան է մղում մեր ազգային շահերը»,-ասել է Էրդողանը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |