Samsung Electronics-ի նոր հայացքն ու մոտեցումը. Galaxy Alpha-ն ներկայացվեց հայ սպառողին 7 հոկտեմբերի 2014 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Samsung Electronics-ի նոր հայացքն ու մոտեցումը` դիզայներական բարդ լուծումներով ու կոմպակտ կառուցվածքով Galaxy Alpha-ն հոկտեմբերի 7-ին պաշտոնապես ներկայացվեց հայ սպառողներին. գեղեցկություն, որը համապատասխանում է Samsung Galaxy Alpha առաջատար սմարթֆոնի հնարավորություններին: Alpha-ն Galaxy շարքի ամենաթեթև և գերբարակ սմարթֆոնն է. հաստությունը` 6,7 մմ, երկարությունը` 132,4 մմ, լայնությունը` 65,5 մմ, քաշը` 115 գրամ: Գունային լուծումները հինգն են` Charcoal Black` ածխային սև, Dazzling White` շլացուցիչ սպիտակ, Frosted Gold` փայլատ ոսկեգույն, Sleek Silver` հարթ արծաթագույն և Scuba Blue` ծավի կապույտ: «Galaxy ընտանիքի հերթական դրոշակակիր մոդելն առաջինն է Samsung սմարթֆոններից, որ համալրվել է հղկված անկյուններով մետաղյա շրջանակով»,- «Պրոսպեկտ Մոլ»-ի Samsung/Mobile Center վաճառասրահում տեղի ունեցած շնորհանդեսին նշեց Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը` վսհատություն հայտնելով, որ սմարթֆոնը ջերմ ընդունելություն կգտնի սպառողների և օգտագործողների կողմից թե որպես բիզնես հեռախոս, թե` հերթական նորաոճ սարք. Samsung Galaxy Alpha-ն ստեղծված է նրանց համար, ովքեր մշտապես գտնվում են ոճի առաջամարտիկների շարքում և պահանջում են միայն լավագույնը: Պաշտոնական գործընկերների սրահներում սմարթֆոնը վաճառքում կլինի հոկտեմբերի 15-ից հետո. նախնական գինը` 336.000 դրամ: Գործելու է նաև ապառիկի ճկուն համակարգ: «Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ Samsung Galaxy Alpha-ի առաջին գնորդները, որ կկատարեն նախապատվեր, որպես նվեր կստանան բարձրախոս»,- նշեց Շահբազյանը: Galaxy Alpha-ն աշխատում է Samsung Exynos Octa 5(5430) ութմիջուկանի պրոցեսորով, ունի 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնն աշխատում է նաև LTE Advanced/4G+ ցանցում, ինչը հնարավորություն է տալիս զգալիորեն արագացնելու տվյալների փոխանակումը համացանցում: Սմարթֆոնն ունի հիմնական` 12 ՄՊ տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում HDR վիդեո և ֆոտո նկարահանել, և դիմային` 2,1 ՄՊ տեսախցիկ: Սելեկտիվ ավտոֆոկուսով համալրված տեսախցիկը մշտապես կապահովի գեղարվեստական բարձր որակի լուսանկարների նկարահանում: Գեղարվեստական մեծ վարպետությամբ ձևավորված մետաղյա նրբագեղ շրջանակով սմարթֆոնն ընդգրկում է իր մեջ առաջատար տեխնոլոգիաների և առանձնահատուկ հնարավորությունների լայն ընտրանի: Էներգախնայման բարելավված համակարգը, խելացի սնուցման ռեժիմի շնորհիվ, մարտկոցի լիցքի ցածր մակարդակի ժամանակ ավտոմատ կկանգնեցնի բոլոր հավելվածները` թողնելով միայն հեռախոսի հիմնական ֆունկցիաների հասանելիությունը: Galaxy Alpha-ն ունի 4,7´ HD Super AMOLED էկրան` 1280x720 պիքսել կետայնությամբ: Այն առանձնանում է բարձր գունային հատկանիշներով, տեքստի հստակ արտացոլմամբ և Ultra Power Saving Mode էներգախնայողության ռեժիմով, որի շնորհիվ 10% լիցքավորման պարագայում սմարթֆոնը կարելի է օգտագործել 24 ժամ. նորարարական տեխնոլոգիաների օգտագործումը զգալիորեն նվազեցնում է էներգիայի սպառումը: Galaxy Alpha-ն աշխատում է android 4.4.4 KitKat օպերացիոն համակարգով` ֆիրմային գրաֆիկական Touch Wiz ծածկույթով: Սմարթֆոնի հետաքրքիր գործառույթներից առանձնանում է մատնահետքի սքաները և սրտի աշխատանքի ցուցիչը: Բոլոր մարզիկներին և նրանց, ովքեր վարում են ակտիվ և առողջ ապրելակերպ, S-Health հավելվածը հնարավորություն կտա վերահսկելու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Մատնահետքի սկաները կապահովի ոչ միայն աշխատանքի հարմարավետություն, այլև տվյալների բարձր անվտանգություն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |