Ռուբեն Շուգարյանը եւ Պորտուգալիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրաինտեգրման հարցը

PanARMENIAN.Net - Պորտուգալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահ Անիբալ Կավակո Սիլվային: Տեղի ունեցած զրույցների ընթացքում ՀՀ դեսպանը եւ Պորտուգալիայի նախագահն անդրադարձել են Հայաստանին, տարածաշրջանին, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի ինտեգրմանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունների ներկա փուլին եւ ընթացքին: Ավելի վաղ Պորտուգալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը հանդիպել է Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցչի եւ Գյուլբենկյանի հիմնադրամի խորհրդի ղեկավար Էմիլիո Ռույ Վիլարիի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---