Ղազախստանն ու Բելառուսը միաձայն վավերացրել են ԵՏՄ մասին պայմանագիրը (թարմացված)![]() 9 հոկտեմբերի 2014 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի խորհրդարանի վերին պալատը միաձայն վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ստորագրությանը, որից հետո ԵՏՄ մասին պայմանագրի վավերացումը բելառուսական կողմը կավարտի: Ավելի վաղ Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, հոկտեմբերի 9-ի նիստում ընդունել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի վավերացման մասին» օրենքը: Փաստաթուղթն ներկայացվել է նախագահի ստորագրմանը: Եվրասիական տնտեսական միությունը շատ կարևոր նախագիծ է, որը նախատեսում է երեք խոշոր պետությունների համագործակցություն և ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում, ինտեգրման խորացում և աջակցություն ներդրումների ներգրավմանը: Ամենակարևորը՝ նախագծի իրականացումը կնպաստի մեր քաղաքացիների բարեկեցության աճին»,-հայտարարել է նիստում Ղազախստանի Սենատի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Փաստաթուղթը գործնականում միաձայն ընդունվեց: 44 սենատորներից օրենքի օգտին քվեարկել է 43 պատգամավոր, 1-ը ձեռնպահ է մնացել, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Պայմանագրի հիմք են կազմում ՄՄ և Միասնական տնտեսական տարածքի շրջանակում ձերբ բերված Ղազախստանի, Ռուսաստանի ու Բելառուսի պայմանավորվածությունները»,-հայտնել է պալատի նիստում Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևը: Ըստ նրա, ԵՏՄ մասին պայմանագրում համակարգված է ՄՄ և ԵՏՏ իրավանորմատիվային բազան: Մասնակցությունը ինտեգրացիոն միավորմանը «զգալի հնարավորություններ է բացում Ղազախստանի տնտեսության զարգացման համար, էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտներում առկա ներուժի իրացման համար»,-ասել է նախարարը: Ինչպես ակնկալվում է, հոկտեմբերի 9-ին ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրի վավերացման մասին օրինագիծը կքննարկվի Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատում: Եթե ստորին պալատը որոշի այն վավերացնել, օրինագիծը կքննարկվի վերին պալատում՝ Հանրապետության Խորհրդում, հայտնում է For-ua.com-ը: Ավելի վաղ ասվել է, որ բելառուս պատգամավորները մտահոգություն են հայտնել ԵՏՄ պայմանագրի մի շարք դրույթների և ՌԴ մանևրի վերաբերյալ նավթային ոլորտում: Նրանք նշել են, որ ՌԴ նախատեսվող հարկային փոփոխությունները վնասներ կբերեն երկրի բյուջեին, և նշել են, որ ակնկալվող վնասները թույլ չեն տալիս խորհրդարանին սկսել 2015-ի բյուջեի մասին օրինագծի քննարկումը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը ստորագրեց ԵՏՄ պայմանագրի վավերացման մասին օրենքը: Մինչ այդ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ մինչ հոկտեմբերի 10-ը պատրաստ կլինի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, այն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 2-ի նիստում հավանություն է տվել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրին: Ենթադրվում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը կստորագրվի ԱՊՀ ու ԵՏՄ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովին: Photo: Timeskz Հղումներ թեմայով. ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |