Թբիլիսիում ամրացնում են հայկական Նորաշեն եկեղեցին. Վանքի արտաքին տեսքին չեն դիպչելու 9 հոկտեմբերի 2014 - 21:34 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում հոկտեմբերի 8-ին սկսվել են քաղաքի կենտրոնում գտնվող հայկական Նորաշեն եկեղեցու ամրացման աշխատանքները: Ինչպես հաղորդում է Վրաստանի հայ համայնքի պաշտոնական կայքը, Նորաշենի ամրացման աշխատանքների սկզբին նախորդել է կառավարական հանձնաժողովի բազմամսյա աշխատանքը, որի կազմում էին Վրաստանի մշակույթի նախարարության, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաց Պատրիարքարանի, «Բազմազգ Վրաստան» և «21 դար» կազմակերպությունների ներկայացուցիչները: Կառավարական հանձնաժողովի հիմնական նպատակն է այն խնդիրների լուծման ուղիների մշակումը, որը չի կարողացել իր հանգուցալուծումը գտնել երկար տարիների ընթացքում: «Իսկ խնդիրն այն է, որ Վրաստանի անկախության ձեռքբերումից հետո՝ 1991-ից պետությունը սկսել է վարել խտրական քաղաքականություն կրոնական «փոքրամասնությունների» հանդեպ: Խտրական քաղաքականության գոյության ամենավառ ապացույցը դարձավ այն, որ կրոնական շենքերը, որոնք մինչ խորհրդային բռնագրավումը պատկանում էին տարբեր կրոնական միաբանություններին (Հայ Առաքելական, Հռոմեական-կաթոլիկ, Լյութերական եկեղեցիներին և այլն), Վրաստանի անկախության հռչակումից հետո անցան Վրաստանի Պատրիարքարանի հովանու ներքո: Արդյունքում վրացական եկեղեցին իրականացրել է եկեղեցական շենքերի փաստացի բռնագրավում և նվաճում, հիմնականում հայկական և կաթոլիկ: Շատ եկեղեցիներ, որոնք առաջ հայկական էին, այսօր արդեն վերափոխվել են վրացականի… Այն եկեղեցական հաստատությունները (Թբիլիսիում և շրջաններում), որոնք վրացական եկեղեցին «չի հասցրել» նվաճել, հայտարարված են «վիճահարույց»: Այսպես կոչված «վիճահարույց» եկեղեցիների դրությունը նախանձելի չէ… Եկեղեցական շենքերի պատկանելության վեճը արդեն ձգվում է 20 տարուց ավելի, միևնույն ժամանակ վեճի առարկաները ոչնչացվում են: Բառիս բուն իմաստով: Որոշ դեպքերում մտածված, որոշ դեպքերում էլ անուղղակի մտածված` բնական գործոնների ազդեցությամբ… Քրիստոնյա երկրում քրիստոնեական եկեղեցու ոչնչացման վերջին փաստը կատարվել է բոլորովին վերջերս` սեպտեմբերի 21-ին, երբ քանդվեց «վիճահարույց» Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը: Մինչ այդ քանդվել էր Սուրբ Նշանը, ավելի առաջ Մուղնեցոց Սուրբ Գևորգը և այլն: Ամեն նման քանդվելու փաստից հետո պետությունը հրապարակայնորեն խոստանում է հետագայում թույլ չտալ երկրի մշակութային ժառանգության ոչնչացում, մինչդեռ իրականում ոչինչ չի փոխվում: Եկեղեցիները շարունակում են քանդվել»,- նշվում է համայնքի տարածած հաղորդագրության մեջ: «Նորաշեն եկեղեցու ամրացման աշխատանքները կտևեն մոտավորապես մեկ տարի: Աշխատանքներն իրականացնում է Վրաստանի մշակույթի նախարարությունը: Նպատակն է թույլ չտալ եկեղեցիները ոչնչացումը: Հարկ է նշել, որ Նորաշեն տաճարի ամրացման աշխատանքներ սկսելու որոշումը հանձնաժողովը ընդունեց միայն այն բանից հետո, երբ մենք հարցից տարանջատեցինք քաղաքական գործոնը: Այսինքն հանձնաժողովը պայմանավորվել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ամրացնել եկեղեցու շենքը, թույլ չտալ նրա քանդվելը, և շենքը փրկելուց հետո միայն թող կողմերը նստեն և որոշեն, թե ում է պատկանում շենքը: Մենք կարծում ենք, որ դա միակ ճիշտ ուղին է: Հայկական և վրացական եկեղեցիները արդեն 20 տարուց ավել է, ինչ վիճում են եկեղեցական շենքերի պատկանելության շուրջ, և միաժամանակ մենք՝ Վրաստանի քաղաքացիներս և վիրահայերս, կորցնում ենք պատմամշակութային ժառանգության հուշարձանները… Այդ քաղաքականության պատճառով մենք արդեն կորցրել ենք շատ ժամանակ և շատ հուշարձաններ: Եկել է մոտեցումը փոխելու ժամանակը: Նորաշենի ամրացման աշխատանքերի սկիզբը տվյալ հարցի շուրջ քաղաքականության փոփոխության արդյունք է: Եկեղեցին կամրացվի, կպաշտպանվի ոչնչացումից: Բարեբախտաբար մենք ականատեսը չենք լինի, թե ինչպես է ոչնչանում Նորաշենը մյուս եկեղեցիների նման», -ասել է կառավարական հանձնաժողովի անդամ, «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի որոշմամբ կամրացվեն հիմքը և պատերը: Ինչ վերաբերում է արտաքինին, ապա նրան ոչ ոք չի դիպչի: Ամեն ինչ կմնա ինչպես որ կա: Վրաստանում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության հարցը քննարկվել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի Թբիլիսի կատարած այցի ժամանա: Վրաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ հանդիպմանը Սահակյանը նշել է վրացական կողմի ուշադրությունը հրավիրել է Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին և, մասնավորապես, ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման և պահպանության ուղղությամբ: Եկեղեցիների հարցը քննարկվել է նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ հանդիպմանը: ԱԺ նախագահը անհրաժեշտ է համարել հրատապ քայլեր ձեռնարկել եկեղեցիների վերականգնման և պահպանության համար: Կաթողիկոսն էլ նշել է, թե Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում քրիստոնեության օազիսներ են՝ հավելելով, որ երկու ժողովուրդներին կհաջողվի խնդիրներին արդար լուծում տալ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |