ԻՊ առաջնորդներից մեկը խոստացել է «վրեժ լուծել ՌԴ-ից Վրաստանի համար». Ինձ հետ հազարավոր մարդիկ կան10 հոկտեմբերի 2014 - 11:55 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը՝ Օմար ալ Շիշանին (Չեչեն Օմար մականունով), հոր հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ գրոհայինների հաջորդ թիրախներից մեկը Ռուսաստանն է լինելու: «ԻՊ» առաջնորդներից մեկը մտադիր է վրեժխնդիր լինել Ռուսաստանից՝ Վրաստանում գործողությունների համար: «Մի անհանգստացիր, ես տուն կդառնամ ու ցույց կտամ այդ ռուսներին: Իմ հետևից արդեն հազարավոր մարդիկ են գնում, նրանց թիվը գնալով կավելանա: Մենք վրեժխնդիր կլինենք Ռուսաստանից»,-մեջբերել է գրոհայինների խոսքը նրա հայրը՝ Թեմուր Բատիրաշվիլին, որն ապրում է Վրաստանի հյուսիսում գտնվող Պանկիսի կիրճում: «Մեր նպատակը հստակ է, բոլորը գիտեն, թե հանուն ինչի ենք մենք պայքարում: Մեր ուղին դեպի խալիֆայություն է տանում»,-ավելի վաղ հայտարարել էր Ալ Շիշանին «Իսլամական պետության» տարածած տեսանյութում, հայտնում է Դնի.ռու-ն: Չնայած, որ նրան Չեչեն Օմար են կոչում, Բատիրաշվիլին ծնվել և մեծացել է Վրաստանում: Նա Սիրիայում և Իրաքում խալիֆայության հաստատման համար պայքարող խմբավորման առաջնորդն է: Նրա հետնորդների թվում տասնյակ երիտասարդներ կան Պանկիսի կիրճից, որոնք հուսալքված են աշխատատեղերի բացակայությունից և վրդովված Ռուսաստանի տիրապետությամբ Կովկասում, գրում է Bloomberg-ը: Ավելի վաղ ԻՊ ահաբեկիչներն արդեն սպառնացել են պատերազմ հրահրել ռուսական Կովկասում, այդ թվում նաև Չեչնիայում: «Ռուսաստանում կան ուժեր և միջոցներ, թույլ չտալու համար նրանց հատել սահմանը: Եթե ինչ-որ մեկը փորձի քիթը խոթել Չեչնիա, մենք նրան այն աշխարհի տոմս դուրս կգրենք, ինչպես Աբու Վալիդին, Աբու Հավեսին, Հատտաբին ու Բասաևին»,-ասել է իր հերթին Ռամզան Կադիրովը: Ինչպես արդեն հաղորդվել է, Ռուսաստանը պատրաստ է օգնել այն երկրներին, որոնք բացահայտ առճակատման մեջ են գրոհայինների հետ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ երկիրը պատրաստ է սատարել Իրաքին: «Մոսկվան պատրաստ է առաջիկայում ևս աջակցել Իրաքի ղեկավարությանը և նրա ջանքերին, ուղղված ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարին, առաջին հերթին ի դեմս «Իսլամական պետութան», ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Իրաքի վարչապետ Հայդար Աբադին երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի համերաշխության համար և նշել, որ Բաղդադի նպատակն է ամրապնդել ու շարունակել երկխոսությունը ՌԴ հետ բոլոր ուղղություններով: Ըստ Smiua.net-ի, առնվազն ԻՊ 220 գրոհային է սպանվել ավիահարվածի արդյունքում, որ հասցրել է Իրաքին միջազգային կոալիցիան: Ինքնաթիռները ռմբակոծել են ավտոշարասյունը 25 տրանսպորտային միջոցից բաղկացած: Առնվազն 42 ահաբեկիչ սպանվել է կոալիցիայի ռմաբկոծությունների հետևանքով Կոբանի քրդաբնակ քաղաքի մատույցներում: Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական կոմիտեն հայտնում է, որ ԻՊ 23 գրոհային է սպանվել ավիահարվածների արդյունքում: Եվս 19 ծայրահեղական սպանվել է քուրդ աշխարհազորայինների հետ մարտերում, նաև 15 քուրդ է զոհվել: Մինչդեռ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ «իրական չէ ակնկալել Թուրքիայից, որ նա ցամաքային գործողություն կսկսի ջիհադականների դեմ միայնակ: Մենք բանակցում ենք բոլոր հնարավոր տարբերակների մասին, մեր դաշնակիցների հետ: Թուրքիան չի հրաժարվի իր փայ աշխատանքից, եթե նման որոշում կայացվի»: Ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Վաշինգտոնը չեն քննարկում դեռ թռիչքներից զերծ բուֆերային գոտու ստեղծման հավանականությունը Սիրիայի երկնքում, ինչը պնդում է Անկարան: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Օբաման որոշ հիասթափություն է հայտնել Թուրքիայի անգործության վերաբերյալ: Մինչդեռ իսլամիստները հրապարակել են քուրդ կամավորներից առգրավված զենքի ու զինտեխնիկայի պատկերներով տեսանյութը: Հաստատել կամ հերքել տեսանյութը հնարավոր չէ, հայտնել է «Սվեժի վետեր» լրատվականը: Ըստ ՏԱՍՍ-ի, Լոնդոնի ոստիկանությունը ևս մեկ մարդու է ձերբակալել, ով մեղսակից է «Իսլամական պետության» գործունեություանը: Հինգերորդ կասկածյալը ձերբակալվել է այն պատճառով, որ առնչություն ունի ԻՊ ոչնչացված օղակին, որի գրոհայիններն ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում ՄԹ տարածքում: Լոնդոնում հատուկ գործողության ընթացքում երեքշաբթի չորս մարդ ձերբակալվեց, որոնց կասկածում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Նրանք կռվել են Սիրիայում ԻՊ շարքերում: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Photo: AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |