Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է ինֆեկցիայի պատճառով, օրերս դուրս կգրվի (թարմացված) 10 հոկտեմբերի 2014 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է, նրան տեղափոխել են Ժնևի կլինիկաներից մեկը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը համերգների կազմակերպմամբ զբաղվող Opus One շվեյցարական կազմակերպության վրա հղումով: «Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է որպես կանխարգելիչ միջոց վերջին օրերին ձեռք բերած ինֆեկցիայի պատճառով»,- ասվում է կոմյունիկեում: Ընկերությունը նշել է, որ հետաձգվել է այս տարի 90-ամյակը նշած հայտնի երգչի համերգը Ժնևում: «Երգիչն ու կազմակերպիչները լուծում են փնտրում, որը հնարավորություն կտա տեղափոխել համերգը»,-հայտնում է Opus One-ը: Ավելի ուշ երգչի մամուլի քարտուղարը ֆրանսիական Europe1 լրատվականին հայտնել է, որ Ազնավուրի մոտ ամեն ինչ կարգին է՝ «լուրջ բան չկա»: Նա նաև նշել է, որ շանսոնյեն «մի փոքր հոգնել է», և օրերս դուրս կգրվի հիվանդանոցից: Շվեյցարիայում բնակվող Շառլ Ազնավուրը սեպտեմբերի 3-ին հոբելյանական համերգային շրջագայության շրջանակում համերգ տվեց Մոսկվայում: 90-ամյա երգիչը հայտարարեց, որ մտադիր է համերգները շարունակել մինչև 100-ամյա հոբելյանը, քանի որ միշտ լավ վիճակում է և ապրում է ակտիվ ու առողջ կյանքով: Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |