Արցախը հավակնում է 7 տարի անց դառնալ սև խավիարի ամենախոշոր արտահանողներից մեկը13 հոկտեմբերի 2014 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գերմանացի մասնագետների օժանդակությամբ և սփյուռքի ներդրումների շնորհիվ սկսել է կենսագործվել հերթական հավակնոտ տնտեսական ծրագիրը: Այս մասին վարչապետ Արա Հարությունյանն առաջին անգամ խոսել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հետ հանդիպմանը, հայտնում է Karabakh Open-ը: Կառուցվող ձկնաբուծարանում արդեն դեկտեմբերին առաջին ձկնկիթներն են դրվելու: Ըստ նախագծի՝ մոտ չորս տարի հետո Արցախից սև խավիարի առաջին խմբաքանակն է արտահանվելու, իսկ յոթ տարի հետո ձեռնարկությունն արտադրելու է տարեկան մոտ երեսուն տոննա սև խավիար, ինչի արդյունքում Արցախը պետք է դառնա այդ սննդամթերքի ամենախոշոր արտահանողներից մեկը: Վերջին տարիներին ձկնաբուծությունը լայն տարածում է ստացել Հայաստանում: Ի թիվս այլ ձկնատեսակների աճեցվում է իշխան և թառափ, որի շնորհիվ հիմնվել է նաև կարմիր և սև խավիարի արտադրություն: Քանի որ Սևանի իշխանի հետագա ճակատագիրը վտանգված է, 2014 թ. ընդունվեց Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի, որի համաձայն ակնկալվում է առաջին 10 տարիների ընթացքում հասնել տարեկան մոտ 50 հազ. տոննա ձկան արտադրության, վերամշակման և արտահանման, որի արժեքը կկազմի շուրջ 175 մլրդ դրամ, յուրաքանչյուր տարի ցանցավանդակային տնտեսությունների կողմից ձևավորված հասույթի 1.5%-ի տրամադրում հիմնադրամին՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման նպատակով մանրաձուկ ձեռք բերելու համար:Ֆինանսավորումն իրականացվելու է կառավարության և մասնավորի մասնակցությամբ: Ինչպես հայտնում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Արա Հարությունյանը պատմել է նաև լեռնահանքային, արդյունաբերության, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին: Վարչապետը նշել է, որ արտերկրյա ներդրումների ծավալն աճում է, իսկ վստահությունը երկրում քաղաքական և տնտեսական կայունության հանդեպ մեծ է: Հարությունյանը ներկայացրել է նաև արտաքին քաղաքական օրակարգը: Պատասխանելով Արցախի քաղաքական ապագայի մասին հարցին՝ վարչապետը կարևորել է նաև երկրի տնտեսական զարգացումն ու ՀՀ կառավարության աջակցությունն այդ հարցում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում ՔԿ․ ԱԳՆ մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 3–ը կալանավորվել է, 1-ը կլինի տնային կալանքի տակ Նախաքննությունը շարունակվում է |