Հունիսի 13-ին տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հանդիպման ձեւաչափը դեռեւս որոշված չէ, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կվերաբերեն այն դրույթներին, որոնց շուրջ կողմերը համաձայնության չեն եկել: ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ներկայումս համաձայնություն է ձեռք բերվել որոշ դիրքորոշումների վերաբերյալ, որոնց շուրջ նախկինում պայմանավորվածություն չի եղել: «Սակայն որոշ հարցերի շուրջ համաձայնություն դեռեւս ձեռք չի բերվել: Մենք կփորձենք անել դա: Փարիզում կքննարկվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպման հարցը»,-նշել է Օսկանյանը:
 Ուշագրավ
---