«Կոմերսանտ». Ադրբեջան ռուսական զենքի արտահանման ծավալը կարող է հասնել 5 մլրդ դոլարի14 հոկտեմբերի 2014 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Բաքու երկու հիմնական նպատակ ուներ. հարթել ԵՏՄ-ի հետ Հայաստանի մերձեցման բացասական ազդեցությունն ու քննարկել նոր ռազմական առաքումների հարցը, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն պայմանավորվել են մի շարք համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել 2015-ին: Բացի այդ, նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների 2015 թ. փոխգործակցության ծրագիրը: Ինչպես գրում է «Կոմերսանտը», բանակցությունները նվիրված էին գործակցությանը կադրերի պատրաստման (այժմ 9 ռազմական համալսարաններում ուսում է անցնում 57 ադրբեջանցի զինծառայող) և ռազմատեխնիկական գործակցության զարգացման հարցում: «Ադրբեջանը հետաքրքրված է ափամերձ հրթիռային «Բալ-Է» համալիրի գնումով, որն այժմ շահագործում է ՌԴ ՌԾՈւ Կասպից նավատորմի ափամերձ դիվիզիոնը Իզբերբաշում»,-գրում է պարբերականը: Ըստ պարբերականի աղբյուրի «Ռոսօբորոնէքսպորտում», սպառազինությունների առաքման ընդհանուր ծավալը մինչև տարեվերջ կարող է հասնել մոտ 5 մլրդ դոլարի: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանն առաջարկել էր Ադրբեջանին արդիականացնել Տ-72 տանկը՝ հասցնելով այն տանկերի կրակային աջակցման «Տերմինատոր» մարտական մեքենաների մակարդակին, Տ-90 տանկերի նոր խմբաքանակ և «Ալիգատոր» մարտական ուղղաթիռներ գնել: Վերջին ամիսներին Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել C-300 ՀՕՊ, Տ-90 տանկեր, «Քրիզանթեմ» հակատանկային մեքենա, «Բուրատինո» տիպի ծանր կրականետ համակարգեր, զրահատանկային մեքենաների նոր մոդիֆիկացիաներ, Մի-35 Մ ուղղաթիռներ, «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, «Վենա» և «Մստա-C» ինքնագնաց հրետանային սարքեր, ինժեներային տեխնիկայի լայն տեսականի, բացել է հրաձգային զենքի արտոնագրված արտադրություն: Ռուսաստանին է բաժին ընկնում Ադրբեջանի ռազմական գնումների 80 տոկոսը: Բաքուն զենք է գնում նաև Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից, Իսրայելից: Նախօրեին հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանում նախատեսվում է բացել խորհրդային և ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն: Ինչպես ԱՊԱ-ին էին հայտնել «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունում, հարցը քննարկվել է անցած ամիս Բաքվում տեղի ունեցած «ADEX-2014» ցուցահանդեսի շրջանակում: Կենտրոնում կվերանորոգվեն ու կարդիականացվեն խորհրդային և ռուսական արտադրության ռազմական և քաղաքացիական «Մի» և «Կա» ուղղաթիռները, որոնք շահագործվում են Ադրբեջանում: Կենտրոնը նաև այլ երկրների պատվերներ կկատարի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |