Շվեյցարացի իմունոլոգ. Ցանկացած գրիպ Էբոլայից վտանգավոր է, իսկ պատվաստանյութ վաղուց արդեն կա14 հոկտեմբերի 2014 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Իմունոլոգ Բեդա Սթադրլերը հայտարարել է, որ Էբոլայից պաշտպանող պատվաստանյութ արդեն կա և առաջիկայում կհայտնվի շուկայում: Այդպիսով, ըստ շվեյցարացի մասնագետի, Էբոլայի շուրջ խուճապի շնորհիվ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող է հավաքել անհրաժեշտ դրամական միջոցները, իսկ դեղագործական ընկերությունները կարող են վաստակել: Watson-ին տված հարցազրույցում, որը մեջբերում է RFI ռադիոկայանը, Սթադլերը հայտարարել է, որ այն պնդումները, թե Էբոլան անվերահսկելի տարածում է ստանում, ճշմարիտ են միայն Աֆրիկայի համար: «Մեր մշակույթն այլ է, հիգիենայի կանոններն այլ են: Աֆրիկայում թաղման ժամանակ մարդկանց հարկ է լինում ուժով ստիպել, որ նրանք չգրկախառնվեն, չհամբուրեն մեռածներին: Մեր մոտ դիակիզում է ընդունված, այնպես որ այդ վտանգը կկանխվի»,-ասել է նա: Բացի այդ, եվրոպական կլինիկաներն ու հիվանդանոցներն ավելի լավ են հագեցած, քան Աֆրիկայում: «Անձնակազմը հատուկ վերապատրաստում է անցել, նրանք գիտեն, ինչպես պետք է անցկացնել կարանտինը: Ցանկացած գրիպ ավելի մեծ վտանգ է պարունակում, քան Էբոլան»,-ասել է նա: Վիրուսի մուտացիայի վերաբերյալ վարկածները գիտնականն անհեթեթ է համարում: «Վտանգ կլիներ, եթե Էբոլան փոխանցվեր օդակաթիլային ճանապարհով»: Անդրադառնալով տենդի շուրջ բարձրացած աղմուկին՝ Սթադլերը նշել է վիրուսի հետևանքով մահվան զազրելի ախտանիշները: «Հիվանդները փսխում են, փորլուծություն են ունենում, ներքին օրգանները դադարում են գործել: Դա իրոք սարսափելի է անտեղյակների համար»: Ընդ որում, պատվաստանյութ արդեն գոյություն ունի, բայց իմաստ չկար միջոցներ ծախսել մինչև վերջին բռնկումը: Իսկ հիմա, երբ դա շավահետ կդառնա, պատվաստանյութի թողարկումը լոկ ժամանակի հարց է: «Այդ խուճապի շնորհիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուսով է, որ կհավաքի անհրաժեշտ միջոցները: Նրանք արդեն այդպես գործել են խոզի ու թռչնի գրիպի ժամանակ: Իրականում, ԱՀԿ-ն պետք է ներողություն խնդրի»,-ամփոփել է գիտնականը: Մինչդեռ, Լեհաստանում հոսպիտալացվել է 31-ամյա մի տղամարդ, որը վերջերս էր ժամանել Գերմանիայից, նա հոսպիտալացվեց, երբ հայտնաբերվեցին կասկածելի ախտանիշներ: Գերմանիայում նա աշխատել է Գվինեայից մասնագետների հետ, հայտնում է ՌԲԿ-ն: Գերմանիայում նաև տենդից մահացած կա՝ ՄԱԿ 56-ամյա աշխատակիցը, գրում է Լենտա.ռու-ն: Գերմանիա նրան տարել էին հոկտեմբերի 9-ին Լիբերիայից հատուկ չվերթով և կարանտինի տակ էին պահում: Ամենասկզբից բժիշկները նրա վիճակը կրիտիկական էին համարում: Ըստ նրանց, ԳԴՀ ժամանելու պահին նա արդեն մեկ շաբաթ է հիվանդ էր մահացու հիվանդությամբ: Էբոլայի հեմորագիկ տենդը վտանգավոր հիվանդություն է, որի մահացության ցուցանիշը հասնում է 90 տոկոսի: Ինկուբացիոն կամ գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 2-3 շաբաթ: Հիվանդության սկիզբը սուր է ընթանում, մարմնի ջորմությունը բարձրանում է մինչև 38-39 աստիճան, ուղեկցվում գլխացավով, փսխումներով, մարսողության խանգարմամբ: Առաջին օրերին հիմնականում արտահայտվում են անգինայի նախանշանները` նշագեղձերի բորբոքումն առաջացնում է «կոկորդում գնդի» տպավորություն: Հիվանդության սրման հետ առաջանում է չդադարող փխսում, ցավ փորի շրջանում ու դիարեա: Արագ զարգանում է հեմորագիկ համախտանիշը, առաջանում են մաշկային արնազեղումներ, ներքին արնահոսություններ, արյունոտ փսխումներ: Հաճախ հիվանդների մոտ դիտվում է ագրեսիայի ավելացում, որը երկար ժամանակ պահպանվում է նաև ապաքինման ու վերականգնման փուլում: Հիվանդության սկզբից մոտավորապես 4-6-րդ օրը հայտնվում է էկզանթեմա: Մահացու ելքը, որպես կանոն, լինում է հիվանդության 25-րդ շաբաթի սկզբում: Հիմնական պատճառները` արյունահոսություն, ինքնաթունավորում, ինֆեկցիոն-տոքսիկ շոկ: Ապաքինման դեպքում հիվանդության սուր փուլը դիտվում է 2-3 շաբաթ: Լիակատար ապաքինման շրջանը տևում է 2-3 ամիս: Ուղեկցվում է անարեքսիայով, մարմնի զանգվածի նվազմամբ, մազաթափությամբ, երբեմն նաև հոգեկան խանգարումների զարգացմամբ: Հիվանդության ընթացքի կանխատեսումը ծայրահեղ անբարենպաստ է. տարբեր օջախներում մահացու ելքի հավանականությունը 50-ից 90% է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |