Գերմանիայում բարձրագույն կրթություն ստանալը դարձել է անվճար` նաև հայերի համար14 հոկտեմբերի 2014 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում սովորելու հիանալի հնարավորություն է ընձեռվում բոլոր ցանկացողներին` ամբողջ աշխարհից: 2014/2015 նոր ուսումնական տարվանից սկսած Գերմանիայի ամբողջ տարածքում բարձրագույն կրթությունը դարձել է անվճար: Համբուրգի գիտության հարցերով կոմիտեի սենատոր Դորոտեա Շտապելֆելդը վճարովի կրթությունն անվանել է «սոցիալական անարդարություն», Time-ին հղումով գրում է Habrahabr.ru կայքը: Նա կարծում է, որ Գերմանիայի երիտասարդությանն անվճար կրթվելու ու բարձրագույն կրթության հնարավորություն ընձեռելը պետք է իշխանության համար գերխնդիր դառնա: Մեզ համար այս նորությունը կարևոր է այնքանով, որ նոր օրենքը տարածվում է նաև արտասահմանցի ուսանողների վրա: Այն ակտիվ սկսել են քննարկել հատկապես ամերիկացիները, ում համար բարձրագույն կրթության գինը վաղուց ազգային խնդիր է դարձել: Կա մի բայց. Գերմանիայում սովորելու համար հիմնականում անհրաժեշտ է սահուն տիրապետել գերմաներենին: Թեև կան նաև անգլերենով սովորելու տարբերակներ. այստեղ ևս ընտրությունը բավական լայն է: Գերմանիայում ուսման վարձը նախկինում էլ բարձր չէր` 600 եվրո կիսամյակի համար: ՀՀ կրթության և գիտության նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն մեկնելու Գերմանիա սովորելու ինչպես ԴԱԱԴ կազմակերպության միջոցով, այնպես էլ բուհերի միջև գործակցության շրջանակում և անձնական նախաձեռնությամբ: Նախարարությունում չեն տիրապետում Գերմանիայում ներկայումս սովորող հայ ուսանողների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության: Միջպետական գործակցության շրջանակում Գերմանիայում ուսանելու հիմնական միջոցը գերմանական ԴԱԱԴ (DAAD) կազմակերպությունն է: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |