Հայաստանի եւ Բուլղարիայի խորհրդարանները համաձայնագիր կստորագրեն համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Ստեֆան Դիմիտրովին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման հարցերը: Ստեֆան Դիմիտրովը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Բուլղարիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու շնորհավորական ուղերձը` պաշտոնակալության առիթով եւ երկու խորհրդարանների համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: Քննարկվեց նաեւ Հայաստանի եւ Բուլղարիայի խորհրդարանների միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման հարցը, որը իրավական հիմք է դառնալու բարեկամության խմբերի, մշտական հանձնաժողովների, աշխատակազմերի միջեւ կապերի զարգացման համար: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց այն քայլերը, որ պիտի հետեւեն համաձայնագրի ստորագրմանը` կոնկրետ աշխատանքը թե միջխորհրդարանական հարաբերությունների ոլորտում, թե միջազգային կառույցներում: Փոխադարձաբար արժեւորվեցին երկկողմանի կապերի խորացումը, օրենսդրական փորձի փոխանակումը, երկու երկրների խորհրդարանականների համերաշխությունն ու համագործակցությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---