15  Շառլ Ազնավուր

Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից ու պատրասվում է աշխատանքի անցնել

Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից ու պատրասվում է աշխատանքի անցնել

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը դուրս է գրվել Ժնևի հիվանդանոցից ու արդեն պատրաստվում է աշխատանքի անցնել: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ AFP-ին հղումով, մոտ օրերս նա արդեն կշարունակի Անտվերպենում համերգին պատրաստությունները, որը պլանավորված է նոյեմբերի 22-ին:

Շանսոնյեին հոսպիտալացրել էին հոկտեմբերի 10-ին: Ինչպես այն ժամանակ հայտնել էր համերգների կազմակերպմամբ զբաղվող Opus One շվեյցարական կազմակերպությունը, երգիչը ոսպիտալացվել էր որպես կանխարգելիչ միջոց վերջին օրերին ձեռք բերած ինֆեկցիայի պատճառով:

Ինչպես հիմա նշում են նրա շրջապատում, խոսքը «մեծ գերհոգնածության» մասին էր՝ ոչ մի լուրջ բան 90-ամյա երգչի մոտ չէր հայտնաբերվել:

Վերջին շրջանում Ազնավուրն իր հոբելյանական տուրնեի շրջանակում մի քանի համերգ է տվել: Սեպտեմբերի 3-ին նա երգել էր Մոսկվայում՝ հայտարարելով, որ մտադիր է համերգները շարունակել մինչև 100-ամյա հոբելյանը, քանի որ միշտ լավ վիճակում է և ապրում է ակտիվ ու առողջ կյանքով:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։

Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---