Նավթի գինը շարունակում է նվազել. Էժանացումը 1 դոլարով զրկում է Ռուսաստանին 2 մլրդ դոլարից![]() 16 հոկտեմբերի 2014 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն այսօր նվազել է մինչև 83,92 դոլար 1 բարելի դիմաց (-1,3%), ամերիկյան WTI-ը՝ մինչև 80,88 դոլար (-1,2%): Ինչպես գրում է «Վեդոմոստին», դեռ հունիսին Brent տեսակի նավթի գինը հասնում էր 115 դոլարի 1 բարելի դիմաց, նավթը սակարկվում էր 100-115 դոլարի սահմանում վերջին երկու տարիներին: Չնայած առաջարկի աճին ու համաշխարհային տնտեսության աճի ցածր տեմպերին, ինչը նվազեցնում էր պահանջարկը, մինչև վերջերս նավթի գները չեն նվազել, մասնավորապես այն պատճառով, որ ռազմական ու քաղաքացիական բախումները տարբեր երկրներում խափանումներ են առաջացրել առաքումներում կամ մտավախության առիթ են դարձել թրեյդերների համար, որ նման խափանումներ կարող են լինել: WTI նավթը Նյու Յորքում ավելի է էժանացել, 4,6% (-$3,9) մինչև 81,84 դոլար մեկ բարելի դիմաց: Սա առավեագույն անկումն է վերջին երկու տարում, այժմ գինը 2012 թ. հունիսի 28-ի մակարդակում է: Նավթի գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է ԱՄՆ այլընտրանքային թերթաքարային նավթի շահութաբերությունը, պատժամիջոցներից նոր ձերբազատվող Իրանը քիչ հասույթ է ստանում: Բայց անկումը վնասում է նաև Ռուսաստանին, Վենեսուելային, Իրանին ու մյուս երկրներին: Ռազմավարական ծրագրման դեպարտամենտի ղեկավար Դմիտրի Օրեշկինը հայտարարել է, որ մեկ բարելի գնի նվազումը 1 դոլարով զրկում է Ռուսաստանին մոտ 2 մլրդ դոլարից, գրում է Bloomberg-ը: Եվրոպան, հակառակը, շահում է գնանկումից: Ըստ Reuters-ի, եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն արդեն այս տարի 25 մլրդ դոլար կտնտեսի, ներմուծումը նվազել է մինչև 475 մլրդ: Եթե նավթի գինը շարունակի մնալ մեկ բարելի համար 90 դոլարից ցածր նիշի վրա նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար: Դա 80 մլրդ պակաս է Եվրոպայում նավթի ներկրումից 2013-ին: Photo: 24Daily.net ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |