Պետդեպ. ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում ՄԻՊ Լեյլա Յունուսի ճակատագրով16 հոկտեմբերի 2014 - 12:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսին: Պետդեպարտամենտի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է փաստով, որ մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսը շարունակում է մնալ Ադրբեջանում նախնական կալանքի տակ՝ առանց անհրաժեշտ բժշկական օգնության հնարավորության՝ չնայած նրա վատթարացող առողջական վիճակին: «Մենք նաև չափազանց մտահոգված ենք Լեյլա Յունուսի ֆիզիկական անվտանգության վերաբերյալ սպառնալիքների առումով: Մարդասիրական նկատառումներից ելնելով՝ կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ Լեյլա Յունուսին տրամադրել անկախ բժշկական հետազոտության և խնամքի հնարավորություն, ապահովել նրա անվտանգությունը և բարելավել կալանքի պայմանները: Նաև կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հարգել օրենքի գերակայությունը և ազատ արձակել հիմնարար ազատություններն իրականացնելու համար ազատազրկվածներին»,- նշված է հաղորդագրության մեջ: Փսակին հավելում է, որ ազատ արձակվածների թվում պետք է լինեն Լեյլան և նրա ամուսին Արիֆը, որոնց վատթարացող առողջական վիճակը հրատապ է դարձնում նրանց ազատ արձակումը: «Ադրբեջանի շահերից է բխում երաշխավորել իր քաղաքացիների արժանապատվությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, որոնց իրավունքն ունեն բոլոր քաղաքացիները՝ Ադրբեջանի միջազգային պարտավորությունների համաձայն»,- եզրափակում է Փսակին: 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը |