ՀՀ-ում կկառուցվի պոչամբարների ապարների վերամշակման գործարան. Ներդրումները կկազմեն մոտ $200 մլն16 հոկտեմբերի 2014 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին, որի համաձայն գործադիրը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը և «Ալյոտիգ» ՍՊԸ-ն մի ծրագրի շրջանակում պատրաստվում են օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակման գործարան հիմնել: Նախնական հաշվարկներով ներդրումները կարող են կազմել մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար, կստեղծվի մոտ 1.800 աշխատատեղ: Նախագծում նշվում է, որ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն ունի տեխնոլոգիական մշակումներ, որոնք վերաբերում են մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերում (պոչամբար) կատուկված և կուտակվող ապարների արդյունավետ մշակմանը, և այդ տեխնոլոգիաների նկատմամբ իրավունքները պատկանում են ընկերությանը: Նաև նշբում է, որ ընկերությունն արդեն ներդրումներ է կատարել նշված տեխնոլոգիայի մշակման համար և պատրաստակամ է շարունակել ու խորացնել այդ ծրագիրը` ՀՀ-ում կառուցելով և շահագործելով մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերում (պոչամբար) կուտակված ապարների վերամշակման գործարան: Քրոնիմետը և ԶՊՄԿ-ն մտադրություն ունեն գործակցելու «ԱԼՅՈՏԻԳ»- հետ ծրագրի իրականացման հետ կապված հարցերում, ինչի շուրջ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ: VSEI ձեռնարկությունների խումբը ծրագրի իրականացման համար արդեն իսկ կատարել է և շարունակելու է կատարել անհրաժեշտ ներդրումները, որոնց չափը կազմելու է առնվազն 200 մլն ԱՄՆ դոլար: Դա ներառում է վերամշակման գործարանի նախագծումը, կառուցումը և շահագործման սկիզբը: Հետագայում, Մաստեր պլանով նախատեսված և անհրաժեշտ գումարները կշարունակեն ներդրվել` ապահովելու համար ծրագրի լիարժեք իրագործումը: Պոչամբարը մետաղական հանքաքարի քիմիական վերամշակման արդյունքում առաջացած թունավոր թափոնների ամբար է: Հայաստանում թունավոր թափոնների ամբար են ծառայում կիրճերը, դաշտավայրերը, ձորերը և գետերը: Ծանր մետաղները, ներթափանցելով հողի, ջրի մեջ, այնուհետև մարդու օրգանիզմ, երկարատև ազդեցությամբ քաղցկեղ ենառաջացնում, գենային մուտացիա, սիրտ-անոթային և շնչառական հիվանդություններ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |