Հունիսի 13-ին Սոչիում տեղի կունենան Ա-320 ինքնաթիռի վթարի զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառումներ

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին Սոչի կժամանեն կործանված Ա-320 օդանավի զոհված ուղեւորների հարազատները` սգո միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով, սգո միջոցառումների ժամանակ Սոչիում կտեղադրվի Ա-320-ի վթարի զոհերի ապագա հուշարձանի հիմնաքարը: Զոհվածների հարազատներին կդիմավորեն Սոչի քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Սգո արարողությանը կմասնակցեն Սոչիի հայկական հյուպատոսության, Կրասնոդարի մարզի վարչակազմի ներկայացուցիչները: Հայկական օդանավը կործանվեց մայիսի 3-ին: Օդանավի բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները զոհվեցին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---