Կանադայի զինվորները կպայքարեն ԻՊ դեմ Մերձավոր Արևելքում, իսկ իսլամիստները սպառնում են հին Բաբելոնին![]() 17 հոկտեմբերի 2014 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Կանադան զինվորական ստորաբաժանումներ կգործուղի «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ միջազգային գործողությանը մասնակցելու համար Իրաքում և Սիրիայում: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը: «Զինծառայողների առաջին խումբը, բաղկացած 85 զինվորաներից ու սպաներից, հինգշաբթի առավոտյան Օնտարիո նահանգի Թրենտոն ավիաբազայից ուղևորվել է Քուվեյթ, որտեղ տեղակայվելու է կանադական զորակազմը»,-ասել են նախարարությունում: Ընդհանուր առմամբ Կանադան ԻՊ դեմ պայքարի համար 9 ինքնաթիռ է ուղարկել, այդ թվում F-18 վեց կործանիչ, երկու CP-140 Aurora հետախույզ ինքնաթիռ և մեկ Airbus СС-150 Polaris լիցքավորող ինքնաթիռ, ինչպես նաև 600 զինծառայող «օդային առաքելությանը սատարելու համար»: Բացի այդ, կերկարացվի 69 կանադացի ռազմական մասնագետների մասնակցությունը, որոնք սեպտեմբերի սկզբից ի վեր որպես խորհրդականներ օգնում են իրաքցի ու քուրդ զինվորականներին ԻՊ դեմ պայքարում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը , կանադական ավիացիան կռմբակոծի իսլամիստների դիրքերն Իրաքի տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մինչդեռ, Իրաքի իշխանությունները ահազանգում են. հնգաույն քաղաքակրթությունների հուշարձաններից շատերը կարող են արժանանալ ժամանակին Աֆղանստանում թալիբների կողմից ոչնչացված Բուդդայի արձանների ճակատագրին: Ըստ թանգարանային համալիրի տնօրեն Հուսեյն Ֆալիհի, եզակի արժեք ունեցող Բաբելոն քաղաքը հայտնվել է ՒՊ գրոհայինների կողմից քանդվելու սպառնալիքի տակ, որոնք քաղաքից 60 կմ հեռավորության վրա են տեղակայված: Մի քանի ամիս առաջ մահապարտ ահաբեկիչը գրոհեց անցակետը հնագիտական պեղումներից ոչ հեռու՝ ընդամենը 160 մ վրա Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքայի ամառային պալատից: Այն ժամանակ տասնյակ մարդիկ զոհվեցին, հնագույն օբյեկտները հրաշքով չտուժեցին: Բաբելոնը քաղաք է Եփրատ գետի ափին, ներկայիս Բաղդադից 80կմ դեպի հարավ։ Բաբելոնը հիմնադրել է «քաջ որսորդ» Նեբրոթը։ Հետագայում այն դարձավ Բաբելոնյան կայսրության մայրաքաղաքը։ ՔԱ մոտ 1750թ. Բաբելոնի առաջին թագավորներից մեկը՝ Համմուրաբին, քարի վրա մեծ օրենսգիրք արձանագրեց: Մ.թ.ա 612թ., Ասորեստանի պարտությունից հետո, Բաբելոնը դարձավ Պարսից ծոցից մինչև Միջերկրականը ձգվող հզոր կայսրության մայրաքաղաքը։ Քաղաքը և միջնաբերդը պարսպապատված էին 3-7մ հաստությամբ աղյուսե կրկնակի պատերով։ Ութ հսկա դարպասներ տանում էին դեպի միջնաբերդ, որտեղ կային հիսուն տաճարներ։ Բաբելոնի «Կախովի պարտեզները» անտիկ աշխարհի հրաշալիքներից մեկն էին։ Այդ պարտեզները դասավորված էին սանդղաձև հերթականությամբ՝ արմավենիների և ուրիշ ծառերի ու բույսերի շարքերով, որոնք գունավորում և ստվերում էին հարթավայրը։ Այդ քաղաքի շինություններից շատերը գրեթե սկզբնական տեսքով վերստեղծվել էին Սադդամ Հուսեյնի օրոք՝ դառնալով երկրի այցեքարտերից մեկը: Դեռևս հունիսին ՅՈւՆԵՍԿՕ-ն տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ ծայրահեղականները ոչնչացնում են հնագույն ասորական պալատները, քրիստոնեական եկեղեցիներն ու սրբավայրերը: Բացի այդ, եվրոպական և ասիական երկրների աճուրդներում ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս երկրից ապօրինաբար դուրս բերված արտեֆակտեր, որոնց տարիքը կարող է գերազանցել 2000 տարին: «Եվ այդ հնությունների վաճառքից ստացած գումարները հաճախ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման նպատակով են ծախսվում»,-ասում է Բաղդադում Իրաքի ազգային թանգարանի տնօրեն Կայս Հուսեյն Ռաշիդը: Photo:armyrecognition.com ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |