Թուրքիան խաղաղ կարգավորման նոր պլան կառաջարկի քրդերին![]() 17 հոկտեմբերի 2014 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ ճանապարհային քարտեզ կառաջարկեն քրդերի հետ հարաբերությունների կարգավորման համար: «Մեր կառավարությունը վճռական է գործընթացն ավարտին հասցնելու հարցում, ճանապարհային քարտեզը հիմնականում պատրաստ է»,-հայտարարել է իշխող կուսակցության փոխնախագահ Բեշիր Աթալայը հոկտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում: «Մենք քննարկում ենք կետերը քաղաքական խմբակցությունների ու կազմակերպությունների հետ»,-ասել է Աթալայը՝ նկատի ունենալով Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունն ու զինված պայքար մղող Քրդական աշխատավորական կուսակցությունը, գրում է Hurriyet-ը: Քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, որոնք ներգրավված են խաղաղ գործընթացում, հայտարարել են, որ կառավարությունը բացահայտել է նրանց համար խաղաղ կարգավորման կետերից մի քանիսը: Ավելի վաղ ավարտվել էր վերջնագրի ժամկետը, որն Անկարային ներկայացրել էր ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ բանտարկություն է կրում թուրքական բանտում Իմրալի կղզում: Օջալանը թուրքական իշխանություններին ժամկետ էր նշանակել մինչև հոկտեմբերի 15-ը քրդական ուժերի հետ բովանդակալից բանակցություններ վարելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով խափանել բանակցությունները, հրաժարվել հրադադարից ու վերսկսել զինված պայքարը: Քրդամետ ԺԴԿ ներկայացուցիչներն այցելեցին Օջալանին հոկտեմբերի 15-ին, երբ տեղեկացան ծրագրի որոշ կետերին, հավանաբար, նրա համաձայնությունը ստանալով հրադադարը շարունակելու համար: Քրդերը պայքարում են սեփական պետություն ստեղծելու համար արդեն տասնամյակներ շարունակ: Հակամարտությունն Անկարայի հետ արդեն մոտ 40 հազար կյանք է խլել: 2012-ի մարտին հայտարարվեց Անկարայի ու քրդերի միջև հրադադարի մասին: Կողմերը պատրաստվում էին նստել բանակցությունների սեղանի շուրջ ու լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով: Սակայն գործընթացը տեսանելի հաջողություն չբերեց: Ավելի վաղ ասվել է նաև, որ կարող է ձերբակալվել ԺԴԿ առաջնորդ Սալահադդին Դեմիրթաշը: Նրան և նրա կողմնակիցներին կարող են մեղադրել զանգվածային անկարգություններ հրահրելու ու ոստիկանության հետ բախումների համար: Միաժամանակ, ՔԱԿ և համակիր կազմակերպությունների անդամ մոտ 4000 քուրդ կալանավորներ հացադուլ են սկսել իրենց պաշտպանությունը հայտնելով պաշարված Կոբանին, գրում է Firat-ը: Քաղաքի շուրջ բախումները ևս մեկ խոչընդոտ են թուրք-քրդական հարաբերություններում: Ըստ քրդերի, Անկարան խանգարում է քուրդ կամավորներին անցնել Սիրիա, պատասխանատվություն է կրում քրդերի անհաջողությունների համար Կոբանիում: Ավելի վաղ Օջալանը հայտարարել էր, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի կասեցման համար: Անկարայի դիրքորոշման դեմ քրդերի բողոքները մի քանի անգամ ավարտվել են ոստիկանության հետ բախումներով Կոբանիից ոչ հեռու, ինչպես նաև թուրքական այլ շրջաններում ցույցերի ժամանակ: Բախումների արդյունքում զոհվեց մոտ 40 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվեցին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |