Շուշիի վերականգնումը Բուխարեստի բանակցություններից կարեւոր է13 հունիսի 2006 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ես չեմ կարող ասել, որ հակամարտություններն ընդհանրապես կարելի է կարգավորել միայն հակամարտող կողմերի տնտեսական համագործակցության բարելավմամբ: Միայն փողերով ոչինչ չես լուծի: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարաել է ԶԼՄ-ների Կովկասի ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, սակայն դա չի նշանակում, որ տնտեսությունը պետք է չէ հաշվի առնել: «Պարզապես վտանգ կա. եթե հակամարտության տարածաշրջան փողեր սկսեցին մտնել, կողմերը սկսեն զենք գնել: Այնպես որ, այդ ճանապարհը անհեռանկար է»,- գտնում է նա:Ա. Իսկանդարյանը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում hասարակություններն այլ հարցերով եւս պետք է հետաքրքրվեն: «Այլ կերպ ասած, ինչն է կարեւոր. Բուխարեստի բանակցություննե՞րը, թե՞ Շուշիի վերականգնումը: Իհարկե, Շուշիի վերականգնումը: Ես նաեւ կասեի, որ հակամարտությունների իրավական կարգավորումը հակաարդյունավետ է: Դիտարկենք Թայվանի օրինակը: Նրանք չեն գոչում, չեն ձգտում ճանաչման: Նրանք անկախություն չեն պահանջում, այլ պարզապես ապրում են ու կառուցում են իրենց պետությունը: Մենք պետք է ճշտենք գերակայությունները. ի՞նչն է կարեւոր. անկախությու՞նը, թե՞ պետության կառուցումը: Ես կարծում եմ, որ առավել կարեւոր է պետության կառուցումը: Այստեղ մտնում են քաղաքական մեխանիզմները, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կառուցումը, ժողովրդավարության ստեղծումը եւ շատ այլ բաներ»,- ասել է ԶԼՄԿԻ տնօրենը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |