ԱՄՆ-ն առաջին անգամ ուղիղ բանակցել է քրդերի հետ. Մինչ այդ, իսլամիստներն արդեն ավիացիա ունեն17 հոկտեմբերի 2014 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնի ներկայացուցիչներն առաջին անգամ ուղիղ բանակցություններ են վարել սիրիացի քրդերի հետ, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ, այդ թվում պաշարված Կոբանի մատույցներում: Այդ մասին հոկտեմբերի 16-ին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին, հայտնում է Reuters-ը: Որոշ տվյալներով, բանակցությունները քրդական «Ժողովրդական միություն» կուսակցության հետ տեղի են ունեցել Փարիզում հանգստյան օրերին: Գործակալությունը նշել է նաև, որ ավելի վաղ այս շաբաթ բանակցություններ տեղի ունեցան ԱՄՆ ու Թուրքիայի զինվորականների միջև: Ըստ Պենտագոնի ներկայացուցչի, դրանք «շատ, շատ լավ անցան»: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Փարիզը մտադիր չէ զենք մատակարարել քուրդ աշխարհազորայիններին, կասեցնելու համար ԻՊ գրոհայինների հարձակումը քրդաբնակ Կոբանի վրա: Նախագահը նշեց, որ Ֆրանսիան «ամեն հնարավորը կանի» օգնելու համար սիրիացի քրդերին: Թե հատկապես ինչ զինատեսակների մասին է խոսքը, դեռ չի ասվում: ԻՊ գրոհայինները պաշարեցին Կոբանին սեպտեմբերին: Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում: Մինչդեռ ԻՊ գրոհայինները առաջին թռիչքներն են կատարել հակառակորդից առգրավված ինքնաթիռներով, հայտնում են արաբական ԶԼՄ-ները: Ծայրահեղականների տրամադրության տակ է հայտնվել 3 ինքնաթիռ: Որոշ տվյալներով, դրանք բազմաթիրախային կործանիչներ են, ենթադրաբար Միգ-21 և ՄիԳ-23 տեսակի: Թռիչքներն անցել են Հալեպի արվարձաններում: Գրոհայինները բարձրացրել են ինքնաթիռները Ջիրահ օդանավակայանից, որ գտնվում է քաղաքի արևելքում: Այդ ռազմական օբյեկտը համարվում է արաբական երկրում ԻՊ ամենամեծ ռազմակայանը: Գործակալությունը նշում է, որ Իրաքից ու Սիրիայից ժամանած ԻՊ գրոհայինները ուսուցանում են մարտիկներին: Տեղեկություն կա, որ ահաբեկիչներին նախապատրաստոմ են թռիչքների Իրաքի ՌՕՈւ դասալիքները: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Photo: AFP Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |