Ա. Սաղաթելյան. Սահմանադրական բարեփոխումների մասին նախագահի դիրքորոշումը, հավանաբար, հայտնի կդառնա փետրվար-մարտին![]() 17 հոկտեմբերի 2014 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական բարեփոխումների մասին նախագահ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015-ի փետրվար-մարտին։ Այս մասին ասել է երկրի ղեկավարի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը՝ նշելով, որ նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Նա ընդգծել է, որ Սահմանադրական բարեփոխումներով զբաղվող հանձնաժողովն իր ստեղծումից մինչ օրս մեծածավալ ու հիմնարար աշխատանք է կատարել: «Նախագահը բարձր է գնահատում նաև հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները կազմակերպելու և անցկացնելու կապակցությամբ հանձնաժողովի ձեռնարկած ջանքերը: Շնորհակալ ենք նաև բոլոր այն հասարակական-քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնագիտական կառույցներին ու մասնագետներին, որոնք ակտիվ և արդյունավետ մասնակցել են այս կարևորագույն գործընթացին»,- նշել է Սաղաթելյանը, գրում է Tert.am-ը: Հոկտեմբերի 15-ին նախագահին առընթեր հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել էր նախագահին ու հրապարակվել: Բացի այդ, հրապարակվել էր նաև Վենետիկի հանձնաժողով եզրակացությունը՝ անգլերենով, ինչպես նաև եզրակացության ոչ պաշտոնական թարգմանությունը՝ հայերենով: Եզրակացության ամփոփիչ հատվածում նշվում էր, թե հայեցակարգի նախագիծը «լավ և արժեքավոր հիմք է Հայաստանի Սահմանադրության բարեփոխման կոնկրետ առաջարկությունների փաթեթի մշակման համար», որը կամրապնդի ժողովրդավարական սկզբունքները և անհրաժեշտ պայմաններ կհաստատի երկրում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարգումն ապահովելու հարցում: Այն հիմնված է երկրի իրավիճակի համապարփակ և հետևողական վերլուծության վրա: Նախագահի մամուլի խոսնակի խոսքով, Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությամբ փաստել է, որ հայեցակարգում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են իր ավանդական դիրքորոշումներին և հատուկ շեշտել, որ սահմանադրական հանձնաժողովի անդամերի հետ հանդիպումների ընթացքում Վենետիկի հանձնաժողովի զեկուցողների արտահայտած տեսակետները հաշվի են առնվել, իսկ հայեցակարգի նախագիծը բարեփոխումների հնարավորություն է ընձեռում, որը չպետք է բացթողնել: «Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա դրանք կանխորոշված են նախագահի 2013-ի սեպտեմերի 4-ի հրամանագրով: Հանրապետության նախագահը լուծելու է հայեցակարգին հավանություն տալու կամ այն մերժելու հարցը: Ընդ որում, դրա համար որոշակի ժամկետներ սահմանված չեն»,- ընդգծել է Սաղաթելյանը: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ հայեցակարգում արծարծված որոշ հիմնահարցեր ընդգծված քաղաքական բաղադրիչ ունեն, այդ առթիվ լրացուցիչ քաղաքական քննարկումներ են ակնկալվում և քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա, եզրափակել է Արման Սաղաթելյանը: Սահմանադրական բարեփոխումներով զբաղվող հանձաժողովն ապրիլի 10-ին նախագահին էր ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ, որը 45 էջանոց փաստաթուղթ է: Դրանով որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը՝ ելնելով հանրապետությունում առկա մի շարք իրողություններից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |