Թուրքական մամուլը «Հայ որբերի գորգի» ցուցադրությունը դիտարկում է որպես Թուրքիային հասցեագրված ուղերձ![]() 17 հոկտեմբերի 2014 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքական մամուլը բուռն է արձագանքել այն լուրին, ըստ որի Սպիտակ տունը պատրաստվում է նոյեմբերի 18-23-ը հայ որբերի գործած գորգը ցուցադրել նախագահական նստավայրի այցելուների սրահում: Սպիտակ տան այդօրինակ քայլը մեկնաբանվել է որպես Թուրքիային հասցեագրված ուղերձ: Թուրքական Elazigdanhaber լրատվական կայքին հղումով Ermenihaber-ը գրում է, որ հայկական գորգի ցուցադրումը կարելի է դիտարկել Անկարայի և Վաշինգտոնի միջև Ինջիրլիք ռազմաբազայի շուրջ բանակցությունների համատեքստում: ԱՄՆ-ը ցանկանում է ռազմաբազան օգտագործել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարվածելու համար: Որպես այս տեսակետի հիմնավորում, նշվում է, որ «Հայ որբերի գորգը» Հայոց ցեղասպանության խորհրդանիշ է դարձել, և դրա ցուցադրմանը բազմիցս խոչընդոտել է հենց Սպիտակ տունը՝ հրաժարվելով այն հանել իր պահեստից: «Հայ որբերի գորգը» նոյեմբերի 18-23-ը կցուցադրվի Սպիտակ տան այցելուների սրահում: Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության, «1925-ին Ղազիրի գորգը նվիրվեց նախագահ Քուլիջին տեղահանված հայ որբերին ամերիկյան ժողովրդի կողմից ցուցաբերած մարդասիրական օգնության համար»: Նախապատրաստվող ցուցահանդեսից առաջ հայտարարություն է տարածել հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը. «Եթե նախագահ Օբամայի` հայոց «որբերի գորգը» ցուցադրելու որոշումը միտված է ներկայացնելու իրական առաջընթացի խորհրդանիշ, նա անկաշկանդ և պարզորոշ կխոսի սարսափելի ու դեռևս անպատիժ հանցագործության` Հայոց ցեղասպանության մասին, որն էլ գորգի ստեղծման պատճառ էդարձել: Եթե մյուս կողմից` նախագահի որոշումը արտահայտում է ևս մեկ ցինիկ ներկայացում` այն առաջընթացի փոխարեն, որը նա խոստացել էր հայ ժողովրդին, ապա դա ակնհայտ կլինի` նրա ընտրած բառապաշարը և Թուրքիային գոհացնելու կանոներին հետևելը»: «Հայ որբերի գորգը»՝ 11.7 x 18.5 չափսերով, ավելի քան 4 000 000 ձեռագործ հանգույց է պարունակում, որոնք 10 ամսում գործել են հայ աղջիկները Գազիրի որբանոցում: Այն նվիրատվություն է նախագահ Քալվին Կուլիջին որպես երախտագիտության նշան 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ցուցաբերած հումանիտար օգնության համար: Գորգի շուրջ վիճարկումները սկսվեցին 2013-ի հոկտեմբերին, երբ The Washington Post-ը և ԱՄՆ-ի Հանրային ռադիոն անդրադարձան Սպիտակ տան կողմից գորգի ցուցադրության արգելքին, որը պետք է տեղի ունենար Սմիթսոնյան ինստիտուտում: Թուրքիան ճնշում է գործադրում Օբամայի վարչակազմի վրա՝ թույլ չտալու համար, որ Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում բացվի հայ որբերին նվիրված «Հայ որբերի գործած գորգը» ցուցադրությունը, որոնք այն գործել են՝ որպես երախտագիտության նշան ամերիկացի բարերարներին: 2014-ի մայիսին կոնգրեսական Ադամ Շիֆը և սենատոր Էդ Մարկին խորհուրդ են տվել Օբամայի վարչակազմին ցուցադրության ներկայացնել «Հայ որբերի գորգը»՝ որպես Հայոց ցեղասպանության տարիներին ամերիկյան հումանիտար օգնության նշանակալի խորհրդանիշ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |