Նախարարը շտապո՞ւմ է հանքի գործարկման հարցում. Ամուլսարի շահագործման բնապահպանական փորձաքննությունը դեռ ավարտված չէ17 հոկտեմբերի 2014 - 22:04 AMT PanARMENIAN.Net - SOS Ամուլսար նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին` նշելով, որ մինչև բնապահպանական փորձաքննության եզրակացության տրամադրման գործընթացի ավարտը Ամուլսարի ոսկու հանքի գործարկման մասին վերջինիս հրապարակային հայտարարությունը կասկածի տակ է դնում ինչպես նախագծի ՇՄԱԳ-ի ամբողջ գործընթացի իրավազորությունը և անկողմնակալությունը, այդպես էլ բնապահպանական փորձաքննության գնահատականը: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հոկտեմբերի 15-ին հայտարարել է, որ նախնական գնահատականներով, Ամուլսարի հանքավայրի մշակման ներդրումային ծրագիրը կկազմի 350-400 մլն դոլար։ «Արդեն սկսվել են նախագծման աշխատանքները, և հաջորդ տարի կսկսվի շինարարությունն Ամուլսարի հանքավայրում։ Խնդիրներ են եղել տեղի բնակչության և բնապահպանների հետ, սակայն ընկերությունը պարտավորվել է լուծել բոլոր բնապահպանական հարցերը և կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որnնք չեն ազդի բնապահպանության վրա»,– ասել է Ճշմարիտյանը՝ հավելելով, որ Ամուլսարի հանքավայրի վերամշակումից արտահանման ծավալը կկազմի տարեկան 150-250 մլն դոլար, հաղորդում է Arka գործակալությունը։ Նախաձեռնությունը նախարարի ուշադրությունն է հրավիրում նրա վրա, որ ներկա պահին Ամուլսարի նախագծի փաստաթղթերի փաթեթը` ներառյալ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ), գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացության տրամադրման գործընթացում, որը դեռ ավարտված չէ: «Ենթադրվում է, որ ամբողջ գործընթացը կրում է անկախ բնույթ, և որ Ամուլսարի նախագծին կարող է տրվել ոչ թե դրական, այլ բասացական եզրակացություն, օրինակ, եթե ՇՄԱԳ-ում ներկայացված ռիսկերը նվազեցված են, չեն համապատասխանում իրականությանը, կամ առկա են սպառնալիքներ երկրի ռազմավարական շահերի համար: Հենց նմանատիպ ռիսկերի մասին նշված է հասարակայնության 9 ներկայացուցչի բողոքներում, որոնք ուղարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) օմբուդսմենի գրասենյակ: Այդ երկու ազդեցիկ միջազգային ֆինանսական ինստիտուտները Ամուլսարի նախագիծը «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրած Lydian International ընկերության հիմնական ներդրողներն են»,- նշված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանում մաքուր ոսկու պաշարներով երկրորդ հանքն է։ Այն գտնվում է Հայաստանի հարավ–արևելքում` Ջերմուկ քաղաքից 13 կմ հեռավորության վրա` Արփա և Որոտան գետերի միջև։ Հանքը պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի։ Էկոնոմիկայի նախարարության գնահատականներով` Ամուլսարի հանքավայրի մշակումը թույլ կտա մինչև 2016-2017 թվականներն արտահանել 12-14 տոննա դորե ոսկու ձուլվածք։ Ծրագրվում է, որ Ամուլսարի հանքավայրի մշակման ծրագիրը կմեկնարկի 2015 թվականին և իրենից կներկայացնի շուրջ 300-350 մլն դոլարի ներդրումային խոշոր ծրագիր։ Հանքի շահագործման մեջ մասնակցության հարցում շահագրգռված է Lydian International բրիտանական ընկերությունը, որը 2014 թվականի հուլիսի վերջին Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու հայտ է ներկայացրել։ Ոսկու նոր հանքավայրը հայտնաբերել է «Գեոթիմ» ընկերությունը (Lydian International–ի 100% հայկական «դուստր») 2006 թվականին Վայոց Ձորի մարզում անցկացված երկրաբանա–հետախուզական աշխատանքների արդյունքում։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |