Ալիևը համաներել է «ապաշխարած» քաղբանտարկյալներին. Յունուսների դատը շարունակվում է18 հոկտեմբերի 2014 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 17-ին ստորագրել է 84 մարդու համաներման մասին կարգադրություն: Համաձայն փաստաթղթի՝ 80 ազատ արձակվածի թվում կան նաև Թուրքիայի, Իրանի և Պակիստանի քաղաքացիներ, հաղորդում է Contact.az կայքը: Եվս մեկ մարդ ազատ է արձակվել պայմանական պատժից, երկուսը՝ ուղղիչ աշխատանքներից և ևս մեկը՝ տուգանքից: Համաներված անձանցից չորսն իրավապաշտպանների կողմից քաղբանտարկյալ համարված անձինք են՝ NIDA շարժման երիտասարդ ակտիվիստներ Բախթիյար Գուլիևը, Շահին Նովրուզլուն և Էլսևեր Մուրսալին: Հունիս-հուլիս ամիսներին նրանք համաներում էին խնդրել և հայտարարություն տարածել NIDA-ի կազմից դուրս գալու և իշխանությունների քաղաքականությանն աջակցելու վերաբերյալ: Համաներվել է նաև Գյանջայում գործող ՀԿ-ներից մեկի ղեկավար Հասան Հուսեյնլին: Օգոստոսի 8-ին իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովն ու Լեյլա Յունուսը հրապարակել էին Ադրբեջանում քաղբանտարկյալների ցանկը` 98 մարդու անունով: Սակայն ցանկը կազմողները ևս շատ չանցած հայտնվեցին ճաղերի հետևում: Միևնույն ժամանակ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է` Ադրբեջանում դատական լսում է անցկացվել՝ որոշելու՝ երկարաձգել հայտնի իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների ազատազրկումը, թե` ոչ: HRW-ի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` Ադրբեջանում կեղծ ու ակնհայտորեն նպատակաուղղված քայլեր են արվում իշխանությունների կողմից՝ նման ճնշումների միջոցով իրավապաշտպաններին լռեցնելու ուղղությամբ: «Յունուսը, չնայած առողջական վատ վիճակին, անորոշ ազատազրկման պայմաններում է պահվում հուլիսից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կազմակերպությունը գտնում է, որ Յունուսների դեմ մեղադրանքները քաղաքականացված են: Human Rights Watch-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել նրանց և հանել մեղադրանքները, իսկ բռնություններ թույլ տված պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել: Ներկայում Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը շարունակում է մնալ 100-ին մոտ: Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը ձերբակալվել են լրտեսության մեղադրանքով: Նրանց ձերբակալությունն ամենաաղմկահարույցն էր ձերբակալությունների և դատական գործերի շարքում, որոնց արդյունքում ԶԼՆ_ներն ու ՈԼԼ-ներն Ադրբեջանում փաստացաի ջախջախվեցին: 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար: Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |