Սպիտակի երկրաշարժի մասին նոր կինոֆիլմը կպատմի փլատակների տակ մնացած մոր ու մանկան մասին (վիդեո) 20 հոկտեմբերի 2014 - 13:45 AMT PanARMENIAN.Net - 2015-ի հունվարին կսկսվեն 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի մասին պատմող համատեղ ռուս-հայկական «11:41» ֆիլմի նկարահանումները: Ինչպես հայտնում է «Կավկազսկի ուզելը», նկարահանումները տեղի կունենան Երևանում, Գյումրիում և Մոսկվայում, դերերում կնկարահանվեն Արմեն Ջիգարխանյանը, Եվգենի Սիդիխինը, Չուլպան Խամատովան, Ռաֆայել Քոթանջյանը, Մկրտիչ Արզումանյանը և Սոս Ջանիբեկյանը: Ֆիլմի պրոդյուսերն ու հեղինակը Ալեք Շահբազյանն է՝ Cinema Concept Production ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը: Ֆիլմի բյուջեն կկազմի մոտ 2,5 մլն դոլար: Ֆիլմի սյուժեի կենտրոնում երիտասարդ կնոջ և նրա 1,5 տարեկան երեխայի պատմությունն է, որոնք երկրաշարժի ժամանակ մնում են փլատակների տակ: Ըստ սյուժեի, յոթ օր երիտասարդ կինը փորձում է պայքարել դստեր կյանքի համար, արյուն քամելով քրքրված մատներից, երեխային կերակրելու համար: Երբ ուժերն արդեն սպառվելու վրա են, գալիս է երկար սպաված օգնությունը: Մորն ու դստերը փլատակներից հանում են ռուս զինվորական փրկարարները: Մոր դերը կատարում է Չուլպան Խամատովան: «Այդ կերպարները՝ մոր ու դստեր, իրական են, իրական մարդիկ են, նրանք ողջ են և կմասնակցեն ֆիլմի ստեղծմանը որպես խորհրդատուներ»,-պատմել է Շահբազյանը: Արմեն Ջիգարխանյանը կատարում է կոշկակարի դերը, որը ողջ է մնացել, քանի որ երկրաշարժի ժամանակ փողոցում է եղել: Ջիգարխանյանի հերոսը միայնակ թույլ չի տալիս, որ դիակապտները մոտենան շենքին և հուսադրում է ողջ մնացած հարևաններին: Նրա որդին հանցագործ է և նստած է բանտում: Եվգենի Սիդիխինը կատարում է Աֆղանստանով անցած ռուս փրկարարի դերը՝ նա լեռներում մարդկանց փրկելու փորձ ունի: Նկարահանումները կտևեն մոտ կես տարի: Մոտավորապես նույնքան ժամանակ կպահանջվի մոնտաժի և հնչյունավորման համար: Ֆիլմը ստեղծողները հուսով են, Հայերի համաշխարհային կոնգրեսի օգնությամբ, ֆիլմի համաշխարհային պրեմիերան կազմակերպել 2015-ի դեկտեմբերի 7-ին, 11:41-ին: Ֆրանսիայի, ԱՄՆ և Բելգիայի հետ արդեն պայմանավորվածություն կա, պատմել է Շահբազյանը: 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Սպիտակի երկրաշարժն աշխարհի ամենաավերիչ աղետներից է համարվում: 26 տարի անց աղետի գոտում հազարավոր մարդիկ դեռ ժամանակավոր շինություններում են բնակվում: Մինչև այդ Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ևս մեկ ֆիլմ կնկարահանվի՝ «Մի երկրաշարժի պատմություն»: Այն կնկարահանեն «Մարս Մեդիա» կինոընկերության նախագահ, ռուսաստանաբնակ հեռուստա- և կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը և ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Սարիկ ու Ղևոնդ Անդրեասյանները:Դրա իրադարձությունները ծավալվելու են Լենինականում: Գլխավոր հերոսները երիտասարդ հայ Ռոբերտ Մելքոնյանն ու տարիքով ավելի մեծ ռուս փրկարար Անդրեյ Բերեժնոյն են: Ֆիլմի դերակատարների որոնումներն իրականցվում են ոչ միայն Ռուսաստանում ու Հայաստանում, այլև այլ երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, Վրաստանում, Ուկրաինայում: Այս պահի դրությամբ Բերեժնոյի դերակատարության հավանական թեկնածուն Վլադիմիր Մաշկովն է, բայց պայմանավորվածություններ դեռ չեն ստորագրվել: Հավանաբար, նկարահանումներն անցնեն ՌԴ կառավարության, մշակույթի, ՊՆ ու ԱԻՆ, ինչպես նաև ռուսական Առաջին ալիքի աջակցությամբ, ինչպես նաև, Շառլ Ազնավուրի հիմնադրամի ու Հայաստանի Հանրային հեռուստատեսության մասնակցությամբ: Բյուջեն մոտ 5 մլն դոլար է: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում |