Փարիզում անցնում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը13 հունիսի 2006 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին Փարիզում սկսվեց Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի ու Վարդան Օսկանյանի միջեւ խորհրդակցությունների հերթական փուլը: Այդ մասին Փարիզից հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը: Ֆրանսիայի արտգործնախարարությունում անցնող հանդիպումը սկսել է բիզնես-լանչից: Խորհրդակցություններին մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Լանչից հետո կկայանան խորհրդակցություններ ինչպես համանախագահների մասնակցությամբ, այնպես էլ իրենց` նախարարների: Ա. Ազիմովը նշել է, որ դեռ վաղ է մեկնաբանություններ անել բանակցությունների վերաբերյալ, հայտնում է «Թրենդը»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |