Վրաստանի ՆԳՆ նախկին ղեկավար Մերաբիշվիլիի ազատազրկման ժամկետն ավելացել է ևս 3 տարով20 հոկտեմբերի 2014 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ նախկին ղեկավար Վանո Մերաբիշվիլին դատապարտվել է ևս 3 տարվա ազատազրկման, հայտնում է Gazeta.ru-ն: Մերաբիշվիլին դատապարտվել էր Վրաստանի Միավորված բանկի աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի 2006 թ. հունվարին կատարված սպանության աղմկահարույց գործի շրջանակում: Դատարանը մեղավոր համարեց նրան տվյալ գործի հետաքննությունը կեղծելու մեջ: Գործի մյուս ֆիգուրանտները՝ ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցներ Գերոնտի Ալանիան ու Վալերիան Մետրեվելին դատապարտվել են 4,5 տարվա ազատազրկման: Այս գործով մեղադրյալ էր ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին աշխատակից Օլեգ Մելնիկովը, որի հետ խոստովանական ցուցմունքներից հետո դատավարական համաձայնություն կնքվեց: ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Դաթո Ախալայայի դեմ մեղադրական գործը, որը կալանքի տակ գտնվող ՆԳՆ նախկին նախարար Բաչո Ախալայայի եղբայրն է, առանձին դատավարությամբ կանցնի: Վրաստանի ոստիկանության նախկին ղեկավար Վանո Մերաբիշվիլին Միխայիլ Սահակաշվիլիի օրոք համարվում էր «գորշ կարդինալ»: Մերաբիշվիլիի անվան հետ է կապված ոստիկանության բարեփոխումը, որն արմատախիլ արեց կաշառակերությունը վրացական ոստիկանության ստորին և միջին օղակում, ինչպես նաև քաղաքական ընդդիմադիրներին հետևելու համակարգի կառուցումը, ընդդիմության հանրահավաքների կոշտ ճնշումը, էլիտար կոռուպցիան ու իշխանությունը չարաշահելու փորձերը: 28-ամյա Սանդրո Գիրգվիլիանին ընկերոջ՝ Լևան Բուխաիձեի հետ 2006-ի հունվարի 28-ին այցելել էր Թբիլիսիի կենտրոնում գտնվող բարը, որտեղ էին նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վանո Մերաբիշվիլիի տիկինը՝ Տակո Սակալայան: Գիրգվիլիանիի և նշված անձանց միջև վեճ բռնկվեց, որից հետո նրան տարան անտառ, ծեծի ենթարկեցին ու տանջամահ արեցին: Սպանությունը քաղաքական սկանդալի պատճառ դարձավ Վրաստանում՝ ընդդիմությունը պահաջեց ազատել պաշտոնից Մերաբիշվիլիին, որը ճնշում էր գործադրում քննության վրա, սակայն Սահակաշվիլին հրաժարվեց պատժել նախարարին: Երբ Սահակաշվիլիի ու Մերաբիշվիլիի կուսակցությունները պարտվեցին 2012-ի խորհրդարանական ընտրություններում, Գիրգվիլիանիի գործով անցնողներից շատերը փախան արտերկիր, սակայն ավելի ուշ արտահանձնվեցին: Վանո Մերաբիշվիլին արդեն պատիժ կրում է այլ իրավախախտումների համար, որոնք կատարել է իշխանության շարքերում լինելու ժամանակ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |