Անին պետք է վերակառուցել և բացել հայերի համար. 2015-ին ընդառաջ` խորհուրդներ Թուրքիայի կառավարությանը20 հոկտեմբերի 2014 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Star թերթում հրապարակված հոդվածում լրագրող Ռեջեփ Գյուվելիօղլուն թուրքական կառավարությանը խորհուրդ է տալիս 2015-ին ընդառաջ ուշադրության կենտրոնում պահել Հայաստանից Թուրքիա արտագնա աշխատանքի մեկնած հայերին և վերակառուցել Անին: Նա գրում է, որ հաջորդ տարի օրակարգում շարունակելու է մնալ Հայոց ցեղասպանության հարցը: «Առանց ցեղասպանությունը ճանաչելու հնարավոր է որոշ քայլեր անել, որոնք, եթե շարունակական լինեն, Թուրքիայի մասին լավ տպավորություն կստեղծեն: Դա երկու ուղղությամբ կարելի է անել. առաջինն այն է, որ Հայաստանից աշխատելու նպատակով Թուրքիա եկած հայերի համար հնարավորություններ ստեղծվեն: Մեր հայ քաղաքացիների հարցից առհասարակ խոսելն ավելորդ է: Ինչպես որ ես եմ, ինչպես որ մեր նախագահն է, նույն կերպ էլ նրանք են այս հայրենիքի քաղաքացիները»,- նշել է հոդվածագիրը, մեջբերում է Tert.am-ը: Նրա երկրորդ խորհուրդը փոքր-ինչ տարբեր է. «Անին հայերի համար հավատքի կենտրոն է: Անին մեզ համար էլ է կարևոր: Տարիներ շարունակ ավերված Անին Հայաստանի սահմանին է: Ինչպես որ Թուրքիան արեց Աղթամարի դեպքում, Անին էլ կարճ ժամանակահատվածում և միջազգային խորհրդատուների ու օտարերկրացի վերակառուցող ընկերությունների մասնակցությամբ պետք է վերակառուցվի»: Անին եղել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը և իր զարգացման գագաթնակետում մրցակից է եղել այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք եղել են Կոստանդնուպոլիսը, Բաղդադը, Կահիրեն և այլն: 11-րդ դարում Անիի բնակչությունը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: Քաղաքն իր մեծության և գեղեցկության շնորհիվ հայտնի է եղել նաև «40 դարպասների քաղաք» և «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անուններով: Այն հետագայում դարձել է զանազան կայսրությունների պայքարի օբյեկտ, ինչն էլ հանգեցրել է նրա ավերմանը և վերջնական լքվելուն: «Անիի շինությունների վերակենդանացումից հետո այս քաղաքը պետք է բաց լինի հայերի համար, և այնտեղ մտնելու և իրենց հոգևոր արժեքները տեսնելու համար նրանցից մուտքի արտոնագիր կամ անձնագիր չպետք է պահանջվի»,- խորհուրդ է տալիս Ռեջեփ Գյուվելիօղլուն: Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգի տարածքում գտնվող հնագույն Անի քաղաքի տակ ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման արդյունքում թունելների հսկայական ցանցեր են բացահայտվել: Հայտնաբերել են գաղտնի ջրանցքեր, ճգնավորների խուցեր, մեդիտացիայի սենյակներ, հսկայական միջանցքներ, թունելների հսկայական ճյուղավորումներ և այլն: Անի քաղաքի ավերակների տակ արդեն իսկ հայտնաբերվել են 823 ստորգետնյա կառույց, որոնց ընդհանուր երկարությունը մոտ 500 մետր է: Այս ենթակառուցվածքների մեծ մասն օգտագործվել է որպես պաշտոնյաների առանձնասենյակներ, մյուսներն էլ հանձնված են եղել եկեղեցուն: Հետազոտողները քարտեզագրել են ստորգետնյա շինությունների տեղադրվածությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |