Ֆրանսիական Total-ի ղեկավարն ավիավթարից զոհվել է. Ձյուն մաքրող մեքենայի վարորդը հարբած էր![]() 21 հոկտեմբերի 2014 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում սկսված հետաքննությունը պարզել է, որ ձյուն մաքրող մեքենայի վարորդը, որը հայտնվել էր թռիչքուղու վրա և որի հետ բախվել էր թեթև Falcon մասնավոր օդանավը, ալկոհոլային խմիչքի աղդեցության տակ է եղել: Այդ մասին ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Բացի այդ, հնարավոր է, որոշում կայացվի օդանավակայանի մի շարք աշխատակիցներին պարտականությունների կատարումից հեռացնելու մասին՝ քրեական գործի քննության ժամանակահատվածում: Հոկտեմբերի լույս 21-ի գիշերը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վթարի է ենթարկվել մասնավոր Falcon-50 ինքնաթիռը: Վթարի հետևանքով զոհվել են անձնակազմի 3 անդամները՝ Ռասյա Պեռաֆորիա Մաքսիմ Ժան Մարին, Ֆալյուկ Ռուսլանն ու Նիկոն Յան Ժակ Ժոզեֆը, ինչպես նաև միակ ուղևորը՝ նավթային Total ընկերության նախագահ Քրիստոֆ դը Մարժերին: Ընկերությունում հաստատել են նախագահի մահվան լուրը: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքի պահին՝ բախվելուվ ձյուն մաքրող մեքենայի հետ: «Արագություն հավաքելու ժամանակ՝ Մոսկվայի ժամանակով 23:57-ին բախում է տեղի ունեցել օդանավակայանի ձյուն մաքրող մեքենայի հետ: Բախման հետևանքով ուղևորն ու անձնակազմի երեք անդամները զոհվել են: Ձյուն մաքրող մեքենայի վարորդը չի տուժել»,-ասվում է «Վնուկովո» օդանավակայանի մամուլի ծառայության հայտարարության մեջ: Ըստ LifeNews-ի, թռիչքի թույլտվություն ստանալով, ինքնաթիռը սկսել է արագություն հավաքել թռիչքուղու վրա, սակայն ձախ թևով դիպել է ձյուն մաքրող մեքենային: Բախումից ինքնաթիռը շրջվել է, ընկնելով շասիներով դեպի վեր ու պայթել: Փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 263 հոդվածով, որով պատիժ է նախատեսվում օդային տրանսպորտային միջոցի շահագործման անվտանգության կանոնների խախտման համար, որի հետևանքով անզգուշաբար երկու կամ ավելի անձանց մահ է արձանագրվել: Քրիստոֆ դը Մարժերին ծնվել է 1951 թ. Ֆրանսիայում: Կրթություն ստանալուն պես աշխատանքի է անցել Total-ում, որտեղ զբաղեցրել է մի շարք ֆինանսական և վարչական պաշտոններ: 1995 թ. Դը Մարժերին նշանակվել է Total Middle East նախագահ, աշխատել է նաև Ղազախստանում և Ինդոնեզիայում: 1999-ին նա ընդգրկվել է Խմբի գործադիր կոմիտեում որպես Հետախուզման և արդյունահանման դեպարտամենտի նախագահ: Խմբի նախագահ է նշանակվել 2010-ին: Դը Մարժերին բազմիցս է բացասաբար արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին և կողմ էր դրանցից հրաժարվելուն: Total-ը իր շուկայական արժեքով չորրորդ ոչ պետական էներգետիկ ընկերությունն է Exxon Mobil Corp., Royal Dutch Shell Plc և Chevron Corp.-ից հետո, գրում է Bloomberg-ը: Ֆրանսիական ընկերության շրջանառությունն անցած տարի կազմել է 228 մլրդ դոլար, որը գերազանցում է այնպիսի երկրների ՀՆԱ-ն, ինչպիսիք են, օրինակ, Իռլանդիան ու Վիետնամը: Photo: WSJ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |