Ամեն տարի Ռուսաստանի ադրբեջանական խմբավորումները $50 մլն. են տրամադրում հայերի սպանությունների համար13 հունիսի 2006 - 19:32 AMT PanARMENIAN.Net - «Ամեն տարի Ռուսաստանի ադրբեջանական խմբավորումները $50 մլն. են տրամադրում հայերի սպանությունների համար»: Այդ մասին Ռուսաստանում ազգային հողի վրա կատարվող հանցագործություններին նվիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է 1999-2001 թթ. ՌԴ արտգործնախարարի ազգությունների գծով խորհրդական Վսեվոլոդ Մարյանը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է խոսել «անկեղծ եւ առանց ծաղկացնելու»: «Այն, ինչի մասին ասվում է մամուլում, իրական դրության փոքրագույն մասնիկն է: Վերջին տասը տարվա ընթացքում Ռուսաստանում բռնի կերպով սպանվել է երեք հազար հայ»,- հայտնել է Մարյանը:Ռուսաստանի արտգործնախարարի նախկին խորհդականի կարծիքով, ազգային հողի վրա կատարվող հանցագործությունների պատմությունը սկսվում է ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Սակայն եթե այն ժամանակ դա տարերային բնույթ էր կրում, ապա այսօր «ամեն ինչ կազմակերպված ձեւով կատարում է Մոսկվայում ֆինանսապես կառավարող մի խմբավորում, ոչ միայն ռուսական, այլ նաեւ ադրբեջանական»: «Ամեն ոք, աղքատ, թե հարուստ, կարող է դառնալ Ռուսաստանի ազգային քաղաքականության զոհ: Եվ դա կվերաբերվի ոչ թե կովկասյան ազգության անձանց, ինչպես նրանց անվանել է մեծն լեզվաբան Յուրի Լուժկովը, այլ հենց հայերին»,- գտնում է Վսեվոլոդ Մարյանը: Նա դա հիմնավորել է նրանով, որ այն ժամանակ երբ հայերը «համեստորեն փող են աշխատում, ադրբեջանցիները կապեր են հաստատում Ռուսաստանի իշխող մարմինների հետ», այդ պատճառով սպանված կովկասցիների մեջ միայն հայերն են: Ռուսաստանում նպատակային սպանում են հայերին, որպեսզի վերջին մեխը խփեն Հարավային Կովկասի դագաղի կափարիչին»,- ամփոփել է Վսեվոլոդ Մարյանը, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |