Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները14 հունիսի 2006 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Բուխարեստում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունիսի 13-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բանակցություններին ներկա էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ եւ Ֆրանսիայի համանախագահներ Յուրի Մերզլյակովն ու Բեռնար Ֆասիեն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպմանը քննարկվեցին բանակցային սեղանի վրա եղած հակամարտության կարգավորման այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնց շուրջ կողմերի մոտ կան տարաձայնություններ: Ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակել դիրքորոշումների մերձեցմանն ուղղված բանակցությունները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |