Լևոն Արոնյանը մասնակցելու է Բաքվում կայանալիք Աշխարհի գավաթին21 հոկտեմբերի 2014 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանը համաձայնել է 2015-ին մասնակցել Բաքվում կայանալիք Աշխարհի գավաթին: Այս մասին հայտնի է դարձել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի Երևան այցից հետո: ՖԻԴԵ-ի նախագահի օգնական Բերիկ Բալգաբաևը Twitter-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է, որ Լևոնն իր մասնակցությունը հաստատել է նախագահ Սարգսյանի կողմից տրված ճաշի ընթացքում: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հոկտեմբերի 3-ին Բաքվում հայտարարել է, որ կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականին Ադրբեջանում կայանալիք Շախմատի աշխարհի գավաթին ու շախմատային օլիմպիադային: Նա նշել էր, որ հարցը քննարկելու է ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «ՖԻԴԵ-ն մի մեծ ընտանիք է: Մենք ուզում ենք, որ Հայաստանի հավաքականը ևս մասնակցի այս մրցաշարերին: Այդ հարցի շուրջ քննարկումներ կանցկացվեն: Հայաստանի վերջին այցելության ժամանակ ես հայտարարեցի, որ իրենք պետք է մասնակցեն: Մենք ցանկանում ենք, որ բոլոր հավաքականները մասնակցեն Շախմատի աշխարհի գավաթին ու շախմատային օլիմպիադային»,-ասել էր նար: Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում անցկացվող մրցումներին հաճախ միջադեպերով է ուղեկցվում՝ հայ մարզիկներին, հայկական դրոշն ու օրհներգը սուլոցներով են դիմավորում, պատվիրակության անդամների անվտանգության նկատառումներով արգելում են հեռանալ հյուրանոցից: Դա առնչվել է նաև շախմատին: 2012-ին ՀՀ շախմատի հավաքանի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվեց մասնակցել Բաքվում հավակնորդների մրացաշարին և նամակ հղեց Իլյումժինովին՝ իր որոշումը հիմնավորելով երկու երկրների միջև լարված հարաբերություններով: «Պատասխանատու և կարևոր մրցաշարը հանգստություն ու հատուկ կենտրոնացում է պահանջում: Շախմատի հետ կապ չունեցող ոչ մի հանգամանք չպետք է խանգարի գրոսմայստերին ցուցադրել իր վարպետությունը: Ցավոք, այս պահի դրությամբ ոչ մի հայ չի կարող բարենպաստ կամ ադեկվատ հոգեբանական մթնոլորտ գտնել Ադրբեջանում, այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է»,- գրել է Արոնյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |