Պոլսահայերը պայքարում են նոր պատրիարք ընտրելու իրավունքի համար![]() 22 հոկտեմբերի 2014 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոբ Մութաֆյանի բազմամյա հիվանդությունն ու փաստացի անաշխատունակությունն առիթ են տվել հայ համայնքի ներկայացուցիչներին քննարկելու նոր պատրիարքի ընտրությունների անցկացման անհրաժեշտության հարցը, գրում է Daily Sabah-ը: Պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ և հոսպիտալացվել է 2008-ին, նրա փոխարեն պատրիարքի պարտականությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Ըստ թուրքական օրենքների, երկրի իշխանությունները վերահսկում են երկրի կրոնական փոքրամասնությունների ղեկավարների ընտրությունները: Ստեղծված իրավիճակում Աթեշյանը փաստացի պատրիարքի փոխանորդն է, սակայն նման պաշտոն եկեղեցական հիերարխիայում չկա: Նման վիճակը բազում խնդիրներ է առաջացնում: Համայնքի հայտնի անդամները դիմել են Թուրքիայի ներքին գործերի նախարարություն, խնդրելով թույլ տալ նոր պատրիարքի ընտրությունը, սակայն նրանց մերժեցին՝ պատճառաբանելով, որ պատրիարքը ողջ է, և նոր ընտրություններ կարող են անցկացվել միայն նրա մահից հետո: Համայնքում բանավեճ է ծագել այն հարցի շուրջ, թե պետք է նոր պատրիարքի ընտրել, թե Մութաֆյանը կշարունակի պատրիարք մնալ եկեղեցու ու համայնքի նորընտիր ղեկավարի հետ միաժամանակ: Այս պահի դրությամբ համայնքը դատավարության մեջ է նախարարության հետ, նպատակ ունենալով, որ ընտրությունների անցկացման արգելքը հանվի: Սբ Ամենափրկիրչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բեդրոս Շիրինօղլուն պատմել է թերթին, որ համայնքին կամ հետնորդ է պետք կամ համապատրիարք: Նա պնդում է, որ համայնքի մեծ մասը համաձայն է նոր ընտրությունների անհրաժեշտության գաղափարին: Շիրինօղլուն ասում է, որ հայերը մտադիր չեն հեռացնել Աթեշյանին իր պաշտոնից: «Նա կարող է թեկնածու լինել: Գլխավորն այստեղ ընտրություններ անցկացնելն է,-ասել է նա:-Աթեշյանը արդեն 7 տարի է պաշտոնակատար է: Չի կարելի 7 տարի պաշտոնակատար լինել»: Շիրինօղլուն հատուկ նշում է, որ ընտրություններ անցկացնելու պահանջը նաև պատրիարք Մեսրոբ Մութաֆյանի ընտանիքի պահանջն է: Մեսրոբ Մութաֆյանը՝ Կոստանդնուպոլսի 84-րդ պատրիարքն է, ղեկավարում է համայնք ու Կոստանդնուպոլսի պատրիարքությունը 1998 թվականից, Գարեգին Երկրորդ Ղազանչյանի մահից հետո: 2008-ից, երբ ի հայտ եկավ Մութաֆյանի հիվանդությունը, ղեկավարությունը փաստացի անցավ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին: Աթեշյանի օգտին քվեարկեց պատրիարքարանի կրոնական խորհրդի (Սինոդի) 26 անդամներից 25-ը: Ստամբուլի հայ համայնքը հասնում է 60 հազարի: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |