Ռուս զինվորականները անվտանգության երաշխիք էին Ջավախքի հայերի համար14 հունիսի 2006 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ռազմակայանի դուրս բերումը Ախալքալաքից շրջանի հայերի համար ուներ հոգեբանական ենթատեքստ: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքերով, բացի նրանից, որ հայերը կորցնում են 4 հազար աշխատատեղ, ջավախահայերն իրենց անպաշտպան են զգում: «Ռուս զինվորականները անվտանգության եւ կայունության երաշխիք էին տալիս: Ամբողջ հարցը նրանում է, թե ով կփոխարինի նրանց: Եթե դա կլինի վրացական բանակը, ապա իրավիճակը շատ անգամ կվատթարանա: Եթե այնտեղ տեղակայվեն ՆԱՏՕ-ի զորքերը, ապա հայերը մտավախություն ունեն, որ դա կլինի թուրքական համակազմ: Երկու դեպքում էլ ոչ ոք չի կարող անվտանգության երաշխիք տալ»,-ընդգծել է Թորոսյանը: Անդրադառնալով մեսխեթցի թուրքերի վերադարձի խնդրին` Թորոսյանը նշել է, որ Վրաստանի կառավարության այդ քայլը ուղղված է բնիկ բնակչության, ինչպես հայերի, այնպես էլ վրացիների, իրավունքների ոտնահարմանը: «Մեսխեթցի թուրքրեը մինչ աքսորվելը բնակվել են Ասպինձայի եւ Ախալցխայի շրջանների գյուղերում: Այդ գյուղերը վաղուց բնակեցված են, ընդ որում վրացիներով: Արտաքսել նրանց այնտեղից ուղղակի անմարդկային կլինի: Վրաստանում կան բավականին մեծ չբնակեցված տարածքներ, այնտեղ էլ պետք է բնակեցնել հայրենադարձներին»,-ասել է հայրենակցական միության նախագահը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին |