Կասպրշիկ. Հրադադարի խախտման դեպքերը նպաստում են էսկալացիայի ռիսկերի աճին![]() 22 հոկտեմբերի 2014 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերը շարունակվում են, ինչն էլ նպաստում է էսկալացիայի ռիսկերի աճին, և լարվածությունը բարձր մակարդակի վրա է մնում: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրա խոսքով՝ հրադադարի խախտումները 2014-ի հուլիսի վերջի-օգոստոսի սկզբի ժամանակահատվածի համեմատ նվազել են: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 550 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց: Կասպրշիկը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց վերջին հայտարարությամբ կոչ են արել հակամարտության կողմերին նվազեցնել լարվածությունը՝ մասնավորապես խուսափելով քաղաքացիական բնակչության դեմ բռնության կիրառումից: «Ես և գործընկերներս, մանդատին համապատասխան, շարունակելու ենք մշտադիտարկում անցկացնել շփման գծում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակելու են աշխատանքը լարվածության նվազման և այս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու շուրջ»,- շեշտել է Կասպրշիկը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախորդ շաբաթ այցելել էին տարածաշրջան, իսկ հոկտեմբերի 18-ին հանդես են եկել հայտարարությամբ՝ ամփոփելով այցի արդյունքները: Բաքվում համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Երևանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երևանում հանդպում է եղել նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երևանում և Բաքվում միջնորդները քննարկել են հոկտեմբրի վերջում Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրեջանի նախագահների հանդիպումը, որի կազմակերպման նախաձեռնողն է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ենթադրվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա Փարիզում հոկտեմբերի 27-ին: Համանախագահները կարևորել են իրավիճակի կայունացումը շփման գծում լարվածությունից հետո: Նրանք նաև հույս են հայտնել, որ իրավիճակը շփման գծում չի վատթարանա, նկատի ունենալով հրադադարի ռեժիմի վերջին խախտումները: Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |