ՄԱԿ. Իսլամիստների գործողությունները եզդիների դեմ ցեղասպանության փորձ են![]() 23 հոկտեմբերի 2014 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Իրաքի եզդի փոքրամասնության դեմ «Իսլամական պետության» գրոհայինների գործողությունները ցեղասպանություն գործելու փորձ են: Այդ մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է մարդու իրավունքների գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական Իվան Սիմոնովիչը: Եզդիների կոմպակտ բնակության վայրերն Իրաքում ԻՊ գրոհայինների վերահսկողության տակ են: Գրավյալ տարածքներում իսլամիստները էթնիկ զտումներ ու ջարդեր են իրականացնում, որոնց, ըստ նախնական տվյալների, զոհ է գնացել մոտ 20 հազար եզդի, տասնյակ հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները: Այս պահի դրությամբ մոտ 10 հազար եզդի պաշարված են Սինջար լեռան վրա: Եզդիներից բացի, լեռան վրա են նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության և Ժողովրդի պաշտպանության միության ջոկատները, որոնք եզդիների ջոկատների հետ մեկտեղ ստիպված կլինեն պաշտպանվել իսլամիստների հարձակման դեպքում: Հոկտեմբերի 20-ին իսլամիստներն ակտիվացրել են հարձակումը եզդիների ինքնապաշտպանական ուժերի դեմ: Ըստ Firat-ի, ինքնապաշտպանական ուժերին հաջողվեց կասեցնել ԻՊ հարձակումը՝ իսլամիստները 3 օրում 63 զոհ են տվել: Այնուամենայնիվ լեռն ու փախստականների ճամբարները գրավելու վտանգը պահպանվում է: Ցրտերի շեմի նրանց շտապ վրաններ ու վերմակներ են պահանջվում, իրավիճակը բարդացնում է այն, որ կապը պաշարվածների հետ կարող է իրականացվել միայն օդով, նրանք արդեն դիմել են հումանիտար օգնության խնդրանքով Իրաքի զինված ուժերին: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |