Տարկետման իրավունքը կարող է ամբողջությամբ հանվել. Օրինագծի շուրջ քննարկումներ կանցկացվեն23 հոկտեմբերի 2014 - 13:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը ՀՀ կառավարությանն են ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հարցն ունի հասարակական մեծ հնչեղություն, առնչվում է հասարակության լայն շերտերին: «Կարծում ենք, որ հարցի վերաբերյալ վերջնական եզրակացության ձևավորման համար անհրաժեշտ է կազմակերպել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ լայն քննարկումներ»,- ընդգծել է վարչապետը, գրում է Panorama.am-ը: «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունվելու պարագայում բարձրագույն կրթություն ստանալ, իսկ այնուհետև՝ գիտությամբ զբաղվել ցանկացողների համար իրապես կապահովվի հավասար մեկնարկային հնարավորություն: «Գաղտնիք չէ, որ մեզանում առկա է մի տենդենց, ըստ որի արական սեռի ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ցանկանալով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, շատ հաճախ, նույնիսկ չկարևորելով մասնագիտական կողմնորոշումը: Բակալավրիատից հետո նրանք շարունակում են իրենց ուսումը սկզբում մագիստրատուրայում, այնուհետև՝ ասպիրանտուրայում, որն ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո, շատ հաճախ չեն զբաղվում գիտական գործունեությամբ: Դրանով նման մարդիկ խոչընդոտում են այն ուսանողներին (մագիստրանտներին, ասպիրանտներին), ովքեր իրապես ցանկանում են զբաղվել գիտությամբ և իրենց նպաստը բերել հասարակական զարգացման ամենատարբեր ոլորտներին, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությանը: Կարծում ենք, որ արական սեռի այն քաղաքացիները, ովքեր իսկապես ցանկանում են ստանալ բարձագույն կրթություն, իսկ հետո նաև զբաղվել գիտական գործունեությամբ, դա կարող են անել պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո ևս»,- նշվում է հիմնավորման մեջ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |