![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() «Ով հղիանա, ով բյուջե լցնի». Կանայք բողոքում են «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքում փոփոխությունների դեմ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - «Իմ երեխային զրկում եք տակդիրից, որ ի՞նչ անեք», «Աշխատող կանայք պահանջում են իրենց գումարները», «Ով հղիանա, ով բյուջե լցնի» և այլ գրություններով պաստառներով մի խումբ կանայք հոկտեմբերի 23-ին դուրս էին եկել բողոքի ցույցի Կառավարության շենքի դիմաց. նրանք դժգոհում էին աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության կողմից «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքում և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարման դեմ: Կանայք Կառավարությանը նամակ են հանձնել, որտեղ անդրադարձել են այն բոլոր կետերին, որոնք իրենց կարծիքով խախտում են ՀՀ Սահմանադրությունը, մի շարք իրավական ակտեր և Հայաստանի կողմից ստանձնված մի շարք իրավական պարտականություններ: Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին: «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը նշել է, որ նամակը կառավարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ վերոնշյալ օրենքում մի շարք փոփոխություններ կատարելուց: Քաղաքացիական նախաձեռնության անդամ Տաթևն էլ նշել է, թե Հայաստանում չի կարող ընդունվել մի օրենք, որը բացասական ազդեցություն կունենա թեկուզ մեկ-երկու կնոջ երեխա ունենալու որոշման վրա: «Այս օրենքը ազդեցություն կունենա աշխատող կանանց որոշման վրա. մի քանի ամիս իրենց եկամուտը կկրճատվի: Բացի այդ, այստեղ խախտվում է կնոջ և տղամարդու հավասար աշխատելու հնարավորությունը: Կինը չպետք է զրկվի իր ամբողջ աշխատավարձից երեխա ունենալու համար: Այսինքն ստացվում է, որ զուտ ֆիզիոլոգիական խնդրից ելնելով, որ միայն կինը կարող է երեխա ունենալ, նա զրկվում է 4 ամիս իր ամբողջական աշխատավարձից»,-ասել է նա՝ հավելելով, որ Կառավարության մոտ բողոքի ակցիան պայքարի առաջին քայլն է: «Ստորագրահավաք ենք սկսում, որ պարզ լինի, թե քանի քաղաքացի են դեմ, երկուշաբթի խորհրդարանական լսումներ են լինելու, կմասնակցենք ու մինչև վերջ կպայքարենք բոլոր հնարավոր օրինական ձևերով»,-ասել է Տաթևը, գրում է Tert.am-ը: Ակցիայի մասնակիցների խոսքերով` աշխատող կանանցից «խլած» միջոցների հաշվին Կառավարությունը նախատեսում է վճարել մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստ չաշխատող կանանց: «Մենք ողջունում ենք Կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու նախաձեռնությունը, սակայն գտնում ենք, որ այն չպիտի արվի աշխատող կանանց հաշվին. դա շատ մեծ խտրականություն է աշխատող և հարկ վճարող կանանց խավի նկատմամբ»,- նշել են ակցիայի մասնակիցները, փոխանցում է Panorama.am-ը: Միևնույն ժամանակ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ վերջին 4 տարում այս նպաստներից բխող ծախսերը պետական բյուջեով ավելացել են մոտ 3 անգամ: Մասնավորապես, ըստ նախարարի, 2014-ին այդ ծախսերի համար նախատեսված էր 8,5 մլրդ դրամ` նախկին 4,5 մլրդ դրամի դիմաց, սակայն նախատեսվում է տրվող նպաստների քանակը տարեվերջին հասցնել 12 մլրդ դրամի: Նախարարի խոսքերով` իրենք ուսուսմնասիրել են այն գործոնները, որոնք ազդեցություն ունեն կամ կարող են ունենալ այս ծրագրերի ֆինանսական ծախսերի վրա: Դրանք կարող են լինել ծնունդների քանակը, աշխատավարձերի բարձրացումը կամ հիվանդությունների ժամանակ բացակայությունների չափը: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս գործոնների հետ կապված 3 անգամ աճ չենք ունեցել: Փոխարենը աճել են դեպքերը, երբ մի շարք չաշխատող կանայք ծննդաբերությունից 1-2 ամիս առաջ ինչ-որ կերպ որևէ գործատուի մոտ ձևակերպվում են և գումար ստանում պետական բյուջեից: Եվ ստացվում է, որ այն գումարները, որոնք նախատեսված են պետական բյուջեով այդ ծրագրերի իրականացման համար, չեն բավարարում»,- ասել է նախարարը: Ասատրյանը վստահեցնում է՝ եթե գործ ունենային ծնունդների աննախադեպ աճի հետ, ապա կառավարությունը մեծ ուրախությամբ բյուջետային միջոցների ավելացում կապահովեր, մինչդեռ ծնելիության մակարդակը չի բարձրացել, բայց ծախսերը ավելանում են մի քանի անգամ: «Սա նշանակում է, որ մենք խնդիր ունենք անդրադառնալու այս ծրագրերի նպատակայնությանը, արդյունավետությանը: Ուստի այս խնդիրները վերլուծելուց հետո ներկայացվել է առաջարկություն, սակայն դրանք վերջնական լուծումներ չեն, դրանք առաջարկություններ են, որը մենք քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել մինչև կգանք ամբողջական, լիարժեք լուծումների»,- ասել է նա: Նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որևէ երկրում չկա անսահմանափակ չափով նպաստ: Այսինքն` հղիներն ու մայրերը ժամանակավոր անաշխատունակության դեպքում չեն ստանում իրենց աշխատավարձի 100 տոկոսանոց փոխհատուցում: Արտեմ Ասատրյանն ընդգծել է՝ նախագիծը առաջին հերթին պետք է վերացնի առկա անարդարությունը: «Եթե մի չաշխատող կին ծննդաբերությունից ամիսներ առաջ կարողանում է ձևակերպվել և նպաստ ստանալ, մեկ այլ չաշխատող կին էլ չի կարողանում այդ մեթոդներով ստանալ նպաստ, այստեղ առաջանում է անարդարության խնդիր»,-ասել է նա: Ավելի վաղՕմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` մատնանշելով հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի խնդրահարույց կետերը: Պաշտպանն առաջարկել է անցկացնել պատշաճ հանրային քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ և արդյունքում վերանայել նախագիծը: Օրենքի նախագիծը կառավարության հավանությանն արժանանալուց հետո ներկայումս գտնվում է հանրային լայն լսումների փուլում:ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը հոկտեմբերի 18-19-ին անցկացված քննարկմումների ընթացքում ներկայացրել է օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները, խոսել հղիության և ծննդաբերության նպաստների ուղղությամբ կատարված ծախսերի դինամիկայի, դրանց մակարդակի վրա սուբյեկտիվ գործոնների ազդեցության մասին: «Մենք պետք է կարողանանք համատեղ ներկայացնել այն մտահոգություները, խնդիրներ, որոնք այս ընթացքում արձանագրվել են: Մենք բաց ենք հանրային քննարկման համար, բաց ենք լսել և ընդունել ողջամիտ առաջարկներ և այդ քննարկումներին նախատեսում ենք մասնակից դարձնել պատգամավորներին, խմբակցություններին, գործատուներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և բոլոր շահագրգիռ անձանց»,- ասել է նախարար Արտեմ Ասատրյանը: Հոկտեմբերի 27-ին ժամը 14:30-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի վերաբերյալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |