Գերմանիայի ԱԳ նախարարի ՀՀ այցի օրակարգում երկկողմ հարաբերությունների խորացումն է23 հոկտեմբերի 2014 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հոկտեմբերի 23-ին Բաքվից պաշտոնական այցով ժամանել է Երևան, որտեղ նախ բանակցություններ է ունեցել իր հայ գործընկերոջ հետ, ապա երկու նախարարները համատեղ ասուլիս են տվել։ Նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ներկացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինիսկի խմբի համանախագահների ջանքերը: Այնուհետև նախարարներն անդրադարձել են հայ-գերմանական հարաբերություններին։ Մասնավորապես, Էդվարդ Նալբանդյանը նշել է վերջին 20 տարվա մեջ հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը, որոնք նոր դինամիկա են ստացել։ Շտայնմայերն ի պատասխան նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի համակողմանի գործակցության ընդլայնումը, ինչի համար էլ նա ժամանել է Երևան։ Նախարարները հանգամանալից քննարկել են տարբեր ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գործընկերության հեռանկարները, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի վերաբերյալ։ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ են արձանագրել, որ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական կանոնավոր երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտը, միջխորհրդարանական գործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, ռազմական կապերը, ապակենտրոնացված փոխգործակցությունը շարունակաբար զարգացել և ամրապնդվել են: Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի հունվարին: 2006-ի սեպտեմբերից ԳԴՀ Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Գյունթեր Պիլարսկին (նստավայրը` Կարլսռուհե):2012-ի հուլիսի 19-ին Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։ Նույն տարվա սեպտեմբերից Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Բրայան Ֆերան (նստավայրը` Մայնի Ֆրանկֆուրտ): 2013-ի դեկտեմբերի 28-ին Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վահան Հովհաննեսյանը: Երկկողմ առևտրատնտեսական կապերի քննարկման ժամանակ նախարարները համակարծիք էին, որ այս հարցում մեծ նպաստ են բերում հայ-գերմանական գործարար համաժողովները, որոնք պարբերաբար կազմակերվում են մեր երկրների գործարար համայնքների միջև: Այս առումով կարևորվել է հոկտեմբերի 13-ին Երևանում անցկացված հայ-գերմանական գործարար հանդիպումը` գերմանացի գործարարների տարածաշրջանային տնտեսական առաքելության շրջանակներում: Հանդիպմանն անդրադարձել են նաև Հայաստան – ԵՄ հարաբերություններին, դրանց իրավական նոր հիմք ստեղծելուն ուղղված աշխատաքներին։ Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ թեմաների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում, Իրաքում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ, անդրադարձել իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին: Ավելի ուշ Գերմանիայի ԱԳ նախարարին է ընդունել նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ ղեկավարը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-գերմանական գործակցության օրակարգը զգալիորեն ընդլայնվել և ամրապնդվել է մոտ 6 տասնյակի հասնող համաձայնագրերով: Նշելով, որ նախկինում ևս առիթ է ունեցել այցելելու Հայաստան, արտգործնախարար Շտայնմայերն ընդգծել է, որ նոր պաշտոնում իր առաջին այցի նպատակն է ավելի ակտիվացնել հայ-գերմանական քաղաքական երկխոսությունն ու խորացնել բարեկամական հարաբերությունները: ՀՀ նախագահը և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նույնպես անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, դրանց դիմակայելու ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին և հեռանկարին: Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի հունվարին: 2006-ի սեպտեմբերից ԳԴՀ Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Գյունթեր Պիլարսկին (նստավայրը` Կարլսռուհե):2012-ի հուլիսի 19-ին Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։ Նույն տարվա սեպտեմբերից Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Բրայան Ֆերան (նստավայրը` Մայնի Ֆրանկֆուրտ): 2013-ի դեկտեմբերի 28-ին Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վահան Հովհաննեսյանը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |