Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում նոր սերնդի IP և GPS տեսախցիկներ են գործարկվել24 հոկտեմբերի 2014 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հարակից տարածքում`Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են մշտադիտարկման նոր սերնդի IP և GPS տեսախցիկներ: IP տեսախցիկները շարունակական ուղիղ տեսահոսք են ապահովում դեպի իրենց միացրած համակարգիչներ (անտառապահների կայանում, հիմնադրամի գրասենյակում գտնվող), իսկ GPS տեսախցիկները գործարկվում են շարժում արձանագրելուն պես՝ տեղեկատվությունն ու նկարներն անմիջապես փոխանցելով SMS-հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստի հասցեին: Սա հնարավորություն կընձեռի ոչ միայն տեղեկություններ ստանալ կենդանիների մասին, այլև բացահայտել ապօրինաբար տարածք մուտք գործած անձանց, օրինակ՝ որսագողերի: Տեսախցիկների գործարկումը հնարավոր է դարձել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում հասանելի գերարագ ինտերնետի շնորհիվ, որն ապահովում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից բարձրադիր վայրում (ծովի մակարդակից 1300 մ բարձրություն ունեցող լեռան վրա) ընկերությունը շարժական կապի հիմնական կայան է տեղադրել: Այն ծառայում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի» աշխատակիցներին անխափան բջջային կապ ապահովելուն, ինչպես նաև կնպաստի անձնակազմի և այցելու-գիտնականների կողմից արգելոցի տարածքում հետազոտությունների անցկացմանը: Ձայնային և տվյալների փոխանցման շարժական ծառայությունների հասանելիությունը նաև կնպաստի էկոտուրիզմի զարգացմանը գյուղական բնակավայրերում, մասնավորապես՝ Արարատի մարզում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Կայանի էլեկտրասնուցման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տեղադրվել է հոսանքափոխարկիչ ենթակայան և փայտե սյուների վրայով անցկացվել է 1,5 կմ երկարությամբ բարձր լարման հոսանքագիծ, որը միանում է լեռան գագաթին գտնվող հոսանքի հիմնական աղբյուրին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ՝ հոսանքափոխարկիչ ենթակայանից առանձին հոսանքագիծ է անցկավել կենտրոն՝ պոմպակայանի միջոցով գետից ջուր հանելու և հաճախակի ոռոգման կարիք ունեցող ավելի քան 2000 նորատունկ ծառերը ջրելու համար: Շրջայցի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները ծանոթացել են նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան ծրագրի շրջանակում ձեռք բերված անօդաչու տեսահսկման համակարգին: Թե՛ տեսախցիկները, թե՛ տեսահսկման համակարգը հնարավորություն են ընձեռում մշտադիտարկումն իրականացնել հեռավոր և դժվարհասանելի վայրերում` կենդանական աշխարհի վերաբերյալ ապահովելով անհրաժեշտ տեղեկատվություն: Ստեղծված համակարգը պահպանվող տարածքում որսագողության դեմ պայքարի արդյունավետ գործիք է նաև: Տեսահսկման գերժամանակակից համակարգերի միջոցով կենդանական աշխարհի վերաբերյալ տեղեկությունների ստացումն առաջին անգամ Հայաստանում հնարավոր դարձավ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ |