Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը խորհրդարանականների մոտ է24 հոկտեմբերի 2014 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի՝ XX դարի ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները ժխտողների համար քրեական պատիժ նախատեսող նոր օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարանի բոլոր կուսակցություններին: Թուրքական «Ջիհան» գործակալությանը Բուայեն ասել է, թե արդեն 40-ից ավելի պատգամավոր իրենց ստորագրությամբ հաստատել են նոր օրինագծին աջակցությունը, ու հուսով է, որ այն կհայտնվի խորհրդարանի օրակարգում, գրում է Tert.am-ը: Բուայեն հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, խոստում է տվել և կկատարի այն: Սա Վալերի Բուայեի նախաձեռնած առաջին օրինագիծը չէ: 2013-ի փետրվարին նա Ֆրանսիայի Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը հիմնված է Եվրախորհրդարանի ընդունած «Ցեղասպանության և ռազմական հանցագործությունների ժխտման քրեականացումը» հոդվածի վրա: Այն նախկինի պես որպես պատիժ է նախատեսում մինչև մեկ տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք ցեղասպանության ժխտման համար: Մինչև այդ Բուայեն հանդես էր եկել նմանատիպ օրենքի ընդունման նախաձեռնությամբ: 2012-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ցեղասպանությունների ժխտման մասին օրինագիծ էր ընդունել, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության: Մինչև այդ Բուայեի նախաձեռնած փաստաթուղթը 2011-ի դեկտեմբերի 22-ին ընդունել էր ստորին պալատը՝ Ազգային ժողովը: Փետրվարի վերջում Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծը համարել էր հակասահմանադրական, քանի որ այն «վտանգում է խոսքի ազատությունը»: Նրա խոսքով՝ Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները պարտավորեցնում են պատրաստել այս նախագիծը: Ըստ ֆրանսիացի պատգամավորի՝ Սիրիայում և Իրաքում ազգային փոքրամասնություններն ու քրիստոնյաները ցեղասպանության են ենթարկվում: Նա պնդում է, որ եթե ցեղասպանությունների դեմ ազդեցիկ մի օրինագիծ լիներ, ապա այսօրվա դեպքերը չէին լինի: Վալերի Բուայեն նշել է, որ պետությունները պետք է դատապարտեն ցեղասպանություններն ու քննադատել է Թուրքիայի կեցվածքը: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |