Հայազգի լրագրողը Թուրքիայի վարչապետի խորհրդական է նշանակվել![]() 25 հոկտեմբերի 2014 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի հայկական «Ակոս» թեթրի խմբագիր Էթյեն Մահչուբյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խորհրդական: Ինչպես հայտնում է թուրքական Vatan-ը, Մահչուբյանն ու Դավութօղլուն ծանոթ են դեռ այն ժամանակներից, երբ վերջինս ԱԳ նախարար էր: Մահչուբյանը վարչապետի առաջին խորհրդականն է, որը մահմեդական չէ: Նա օգնելու է Դավութօղլուին հանրության և պետության միջև հարաբերություններում, կրոնական փոքրամասնությունների հետ հարաբերություններում, ինչպես նաև ժողովրդավարացման գործում: Մահչուբյանը գլխավորեց «Ակոսը» 2007 թ. հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունից հետո: Դինքի սպանության գործով 2012-ի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու ահաբեկչության հոդվածով: Կազմակերպիչներից մեկը՝ Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության, անմիջական կատարող Օգյուն Սամասթը 23 տարվա ազատազրկման: Դինքի սպանության գործը դեռ փակված չէ. վերջնական պատասխան չկա կազմակերպիչների վերաբերյալ: 2013-ի սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Էրհան Թունջելի դատը, որին կասկածում են Դինքի սպանության կազմակերպման մեջ, սակայն ազատ էին արձակել Դինքի գործով դատարանի առաջին որոշմամբ: «Էրգենեկոնի» ու Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել Մուրադ Ինամը, որը փոխարինեց Մուամմեր Աքքաշին 2014-ի հունվարին: Աքքաշը հեռացվեց պաշտոնից կասկածյալների ցուցակն ընդլայնելու մտադրության համար, նա էր այն դատախազը, որն արտոնեց «Մեծ կաշառքի» գործով ձերբակալությունները: Կրկին դատարանի առջև կկանգնեն 18 կասկածյալներ, որոնցից Թունջելն ու Էրեին Յոլչուն արդարացվեցին առաջին նիստում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |