Վ. Օսկանյան. «Էլմար Մամեդյարովի հետ քննարկումները օգտակար էին»

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նպատակն էր` փորձել լրացուցիչ եզրեր գտնել այն հարցերում, որոնց շուրջ համաձայնության չէին եկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Վարդան Օսկանյանը: «Չեմ կարծում, որ դա մեզ հաջողվեց, համենայն դեպս օգտակար քննարկում էր, եւ շարունակություն կլինի», - նշել է նա:



Պատասխանելով երկու երկրների նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորության վերաբերյալ հարցին` Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարեց. «Եթե մի փոքր գոնե մերձեցում չլինի, հանդիպումը ուղղակի իմաստ չի ունենա: Չեմ կարող որեւէ բան կանխորոշել` նախագահները կորոշեն: Բայց նախարարների մակարդակով, կարծում եմ, լրացուցիչ հանդիպումներ կլինեն»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---