Ստորագրվել է Չճանաչված պետությունների միության ստեղծման հռչակագիրը15 հունիսի 2006 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին երեք չճանաչված հանրապետությունների` Աբխազիայի, Մերձդնեստրի ու Հարավային Օսիայի նախագահները Սուխումիում ստորագրել են «Հանուն ժողովրդավարության ու ժողովուրդների իրավունքի» Միության սետղծման վերաբերյալ հռչակագիրը: Չճանաչված պետությունների միության առջնակարգ նպատակը կդառնա, ըստ հռչակագրի տեքստի, «ԽՍՀ Միության փլուզման քաղաքական-իրավական ձեւակերպումը` Աբխազիայի Հանրապետության, Մերձդնեստրի Մոլդովայի Հանրապետության, Հարավային Օսիայի Հանրապետության միջազգային ճանչման միջոցով»: Այդպիսով, «զենքը ձեռքներին իրենց անկախության իրավունքը պաշտպանած հանրապետությունների ղեկավարները հայտարարում են, որ այժմ խաղաղ ճանապարով ձգտելու են դրանց պաշտոնական ճանաչմանը»:Հանդիպման ընթացքում Սերգեյ Բագապշը, Իգոր Սմիրնովը եւ Էդուարդ Կոկոյտին բազմաթիվ անգամներ ընդգծել են, որ ստեղծվող միությունը բացառապես խաղաղ բնույթ է կրում, իսկ փոխօգնությունը ուղղված է լինելու միայն հանրապետությունների տնտեսության զարգացմանը: Այն մասին, որ կողմերը պատրաստվում են բացառապես խաղաղ եղանակներ եւ քաղաքական միջոցներ օգտագործել ընդհանուր խնդիրների լուծման համար, ասվում է նաեւ հռչակագրի տեքստում: «Ստեղծվող Միությունն ուղղված չէ երրորդ պետության կամ միջազգային կազմակերպությունների դեմ»,- նշվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Իսկ Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ քաղաքական վարչությունում Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հրաժարվեցին մեկնաբանել ԼՂՀ պատվիրակության բացակայությունը «չճանաչված» պետությունների ղեկավարների հանդիպմանը: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |